ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Վենեսուելայի նոր կառավարությունը

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Վենեսուելայի նոր կառավարությունը՝ երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի գլխավորությամբ։ Այդ մասին շաբաթ՝ մարտի 7-ին, Ֆլորիդայում Լատինական Ամերիկայի երկրների առաջնորդների հետ գագաթնաժողովում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ուրախ եմ հայտնել, որ այս շաբաթ մենք պաշտոնապես ճանաչեցինք Վենեսուելայի կառավարությունը։ (…) Մենք նաև հենց նոր պատմական համաձայնագիր ենք կնքել ոսկու վերաբերյալ։ (…) Այն թույլ է տալիս մեր երկրներին համագործակցել՝ նպաստելու վենեսուելական ոսկու և այլ օգտակար հանածոների վաճառքին։ Նրանք ունեն ոսկու հսկայական պաշարներ։ Նրանք լավ հող ունեն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Մարտի 6-ին Վաշինգտոնը մեղմացրել է Վենեսուելայի ոսկու արդյունահանման ոլորտի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է ամերիկյան ընկերություններին ներմուծել վենեսուելական ոսկի, այն վերամշակել և այնուհետև վաճառել դրանից պատրաստված արտադրանքը, փոխանցել է dpa գործակալությունը։

Հիշեցնենք՝ այս տարվա սկզբին ԱՄՆ-ը ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայում։ Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հունվարի 3-ին Կարակասում ձերբակալվել է ամերիկյան հատուկջոկատայինների կողմից և տեղափոխվել ԱՄՆ։ Դրանից հետո պետության ղեկավարի պարտականությունները սկսել է կատարել Դելսի Ռոդրիգեսը, որը նախկինում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։ Վաշինգտոնի ճնշման ներքո նա սկսել է ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։

Ռոդրիգեսը նաև փոխել է օգտակար հանածոների մասին օրենքները՝ բացելով Վենեսուելայի նավթային ոլորտը օտարերկրյա ներդրումների համար։ Փետրվարի 24-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն արդեն ստացել է մոտ 89 միլիոն բարել նավթ Վենեսուելայից՝ իր «նոր ընկերոջից և գործընկերից»։

Փետրվարի 27-ին Ռոդրիգեսը Թրամփին կոչ էր արել հանել իր երկրի նկատմամբ պատժամիջոցները և վերացնել վենեսուելական նավթի շրջափակումը։ Նախագահի պաշտոնակատարը ընդգծել էր, որ երկրները համարում է «բարեկամական», անկախ Մադուրոյի տապալումից։ Նրա խոսքով՝ Կարակասի կառավարությունը ձգտում է Վաշինգտոնի հետ «բացել համագործակցության նոր օրակարգ»։

ԱՄՆ պետքարտուղարությունը մարտի 5-ին հայտարարել է, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունների հետ համաձայնության է հասել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցում։ Մարկո Ռուբիոյի ղեկավարած գերատեսչությունում խոստացել են, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վենեսուելացի ժողովրդին առաջ շարժվելու «փուլային գործընթացի» շրջանակում, որը պետք է պայմաններ ստեղծի խաղաղ անցման համար դեպի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություն։