Իրանում համաձայնության են եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի Փորձագետների խորհուրդը համաձայնության է եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում։ Այդ մասին հայտարարել է այդ ժողովի անդամ Մոհամմադ Մեհդի Միրբաղերին, հաղորդում է Mehr գործակալությունը։

Նա նշել է, որ խորհրդի անդամները վերջին օրերին առավելագույն ջանքեր են գործադրել թեկնածուի շուրջ որոշում կայացնելու համար․ «Փառք Աստծո, ձևավորվել է հստակ և միաձայն կարծիք, որը ներկայացնում է մեծամասնության դիրքորոշումը»։

Միրբաղերի խոսքով՝ մնացել են փոքր խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ կլինի լուծել մոտ ժամանակում։

Ավելի վաղ երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձել են քաոս սերմանել Իրանում, որպեսզի հետագայում բաժանեն հանրապետությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պարզապես «չի ճանաչում Մերձավոր Արևելքը»։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը Իսրայելի հետ համատեղ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Իսլամական Հանրապետությունում հարվածներ են հասցվել բազմաթիվ քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքին։ Հարվածներից մեկը հասցվել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրին, ինչի հետևանքով նա մահացել է։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցնում Իսրայելին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ավիաբազաներին։