ԱՄԷ-ն առաջին անգամ հարվածել է Իրանի տարածքին․ իսրայելական ԶԼՄ-ներ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Արաբական Էմիրությունները առաջին անգամ հարվածել են Իրանի տարածքին, պնդում է իսրայելական Ynet հրատարակությունը։ Թիրախը եղել է ջրի աղազերծման գործարանը։ Իսրայելում կարծում են, որ առայժմ խոսքը իրանական ռեժիմին ուղղված ազդանշանի մասին է, սակայն եթե Իրանի հարձակումները տարածաշրջանի երկրների նկատմամբ ուժգնանան, ԱՄԷ-ն կարող է միանալ Թեհրանի դեմ ռազմական արշավին, նշում է Ynet-ը։

ԱՄԷ-ի կողմից Իրանում աղազերծման գործարանի վրա հարձակման մասին գրում է նաև Jerusalem Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Շաբաթվա սկզբին Իրանի անօդաչու թռչող սարքը, որը խոցվել էր հակաօդային պաշտպանության միջոցներով, ընկնելու հետևանքով հրդեհ էր բռնկվել Ֆուջեյրա էմիրության նավթարդյունաբերական գոտում։ Մարտի 7-ին իրանական անօդաչու սարքը ընկել էր նաև Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում։

Այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ը սկսեցին համատեղ ռազմական գործողություն Իրանի դեմ, Թեհրանը անօդաչու սարքերով սկսել է հարձակվել տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների և այլ օբյեկտների վրա։ Կողմերի հարձակումները, բացի Իրանից և Իսրայելից, ընդգրկել են նաև ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Իրաքը, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը, Ադրբեջանը, Կիպրոսը և Լիբանանը։