Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է մանկական վիրաբուժության գծով «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրենի տեղակալ, մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։ «Նա իր մասնագիտական ամբողջ ուղին նվիրել է մանկական առողջության պահպանմանը՝ լինելով նվիրված բժիշկ, պատասխանատու ղեկավար և սիրված գործընկեր։ Իր բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, մարդկային վերաբերմունքով և մանկական վիրաբուժության զարգացմանն ուղղված գործունեությամբ …

