Ադրբեջանի դերը տարածաշրջանում ավելի կարևոր է, քան երբևէ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում մամուլի համար հայտարարությունների ժամանակ։ «Եվրամիությունը կիսում է Ադրբեջանի նպատակը՝ խաղաղ, կայուն, փոխկապակցված և բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու հարցում։ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը պատմական նշանակություն ունի։ Վաշինգտոնյան համաձայնագրերը ցույց են տալիս …

