Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանը

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանը 2025 թվականին մոտ 26 մլն դրամ եկամուտ է ունեցել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների հայտարարագրից Factor.am-ը տեղեկացավ, որ Ալեքսանյանը վարձատրություն է ստացել «Արմհոլդինգ Սերվիսիզ Քո» ՓԲԸ-ից՝ 4․7 մլն դրամ, «Ասսեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ից՝ 8․2 մլն դրամ, «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ-ից՝ 300 հազար դրամ, և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից՝ 12․8 մլն դրամ։

Նրա բանկային հաշիվներին եղել է ընդամենը 1․1 մլն դրամ և 91 հազար ռուբլի, իսկ կանխիկ գումար Ալեքսանյանը չի հայտարարագրել։ Միաժամանակ, նա ունի 6․3 մլն դրամ վարկի մայր գումարի մնացորդ։

Գործադիր մարմնի ղեկավարն անցած տարի 2 ավտոմեքենա է գնել՝ 2024 թվականի արտադրության «LIXIANG L9 ULTRA» (միջին շուկայական գինը ՀՀ-ում՝ 65-70 հազար դոլար) և 2017 թվականի արտադրության «TOYOTA TUNDRA 5․7» (միջին շուկայական գինը ՀՀ-ում՝ 30-40 հազար դոլար)։ Եվս 1՝ 1995 թվականի BMW մակնիշի ավտոմեքենա, նա ձեռք էր բերել 2023 թվականին։

Ալեքսանյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, թեև նա գրանցված է Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարանում, որը, ըստ երևույթին, նրա հայրական տունն է, և նա դրանից բաժնեմաս ունի։

Ալեքսանյանն իր հայտարարագրում նշել է միայն 2 ընկերությունում մասնակցություն՝ «Ասսեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Արմատ Մեդիա» ՍՊԸ, որոնք նա ձեռք է բերել 2024 և 2025 թվականներին, և որոնց կանոնադրական կապիտալն ընդամենը 1000-ական դրամ է։

Ընդ որում՝ Ալեքսանյանը այս 2 ընկերություններին անտոկոս փոխառություն է տվել․ «Ասսեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին՝ 4․3 մլրդ դրամ, «Արմատ Մեդիա» ՍՊԸ-ին՝ 1 մլն դրամ։

Ալեքսանյանը չի հայտարարագրել «Ֆորտունա» ՍՊԸ-ում իր 80% մասնակցությունը (մյուս 20% բաժնեմասը պատկանում է Կարեն Արշակյանին), որի սեփականատերը 2013-2015 թվականներին եղել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ը։ Ըստ պետական ռեգիստրի՝ Ալեքսանյանին է պատկանում նաև «Թաունհաուս» ՍՊԸ-ի 100%-ը, սակայն այդ մասին ևս հայտարարագրում որևէ նշում կուսակցության ղեկավարը չի արել։

 

Գայանե Խաչատրյան