Պարալիմպիկ խաղեր․ Գարիկ Մելքոնյանը 15-րդն է
Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող ձմեռային Պարալիմպիկ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը շարունակում է մրցելույթը։
Հայ պարադահուկավազորդը հանդես է եկել 10 կմ դասական ոճում ու 15-րդ տեղը գրավել 25 մասնակցի մեջ։ Մելքոնյանը գրանցել է 33:02.2 արդյունք։
Նախօրեին Գարիկ Մելքոնյանը մասնակցել էր նաև դասական ոճով սպրինտի մրցման որակավորման փուլին ու գրավել նախավերջին՝ 29-րդ տեղը։
Հայ մարզիկը Պարալիմպիկ խաղերում մրցելույթը կավարտի մարտի 15-ին՝ մասնակցելով 20 կմ ազատ ոճի մրցմանը։