Ատելության խոսքը «թանկ կնստի». մինչև 2 միլիոն դրամ փոխհատուցում և խոշոր տուգանքներ

Լուրեր

05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
Բոլորը

Նկարը գեներացված է ԱԲ-ով

Արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նոր փաթեթ, որը տուգանքներ և վնասի հատուցում է նախատեսում այն դեպքերում, երբ խոսքը չի հասնում բռնության կոչերի, բայց խաթարում է մարդու արժանապատվությունն ու հասարակական համերաշխությունը։

Ատելության խոսքի առավել մեղմ դրսևորումների համար կսահմանվեն վարչական կամ քաղաքացիական պատասխանատվության միջոցներ։

«ԶԼՄ-ները և սոցիալական հարթակները դարձել են հիմնական հարթակները, որտեղ ձևավորվում և տարածվում է հանրային կարծիքը։ Այդ հարթակներում, սակայն, հաճախ տարածվում է ատելության խոսք, որը կարող է ուղղված լինել անձանց կամ անձանց խմբերի դեմ՝ նրանց ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական պատկանելության, քաղաքական կամ այլ հայացքների, ինչպես նաև անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքներով»,- նշում են նախագծի հեղինակները։

Ներպետական օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն։ Նախագծերի փաթեթով ատելության խոսք չտարածելու, ինչպես նաև հրապարակված՝ ատելության խոսք պարունակող հրապարակումների հեռացման պարտականությունը դրվել է նաև ԶԼՄ-ների և տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների վրա։

Որն է համարվելու «Ատելության խոսք կամ վարքագիծ»

Սա այն հրապարակային խոսքն է, նյութը կամ վարքագիծը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին հետևյալ հատկանիշներով.

  • Սեռ, ռասա, մաշկի գույն, էթնիկ կամ սոցիալական ծագում,
  • Կրոն, աշխարհայացք, քաղաքական կամ այլ հայացքներ,
  • Հաշմանդամություն, տարիք, լեզու, գենետիկական հատկանիշներ,
  • Ազգային փոքրամասնությանը պատկանելություն, գույքային վիճակ, ծնունդ և այլն:

Անձը կամ անձանց խումբը, որոնց նկատմամբ հնչեցվել է ատելության խոսք կամ դրսևորվել է ատելության վարքագիծ, կկարողանան դիմել դատարան` ատելության խոսք հնչեցրած կամ վարքագիծ դրսևորած անձի դեմ:

Իրավական պաշտպանության միջոցները, ինչ կարող է պահանջել տուժողը

Եթե դատարանը հաստատում է ատելության խոսքի փաստը, տուժողը կարող է պահանջել.

  • Բովանդակության հեռացում. եթե ատելության խոսքը տարածվել է կայքերում, հավելվածներում կամ ԶԼՄ-ների սոցիալական էջերում, այն պետք է հեռացվի,
  • Դատարանի վճռի հրապարակում. տվյալ հարթակում պետք է հրապարակվի դատարանի վճիռը (լրիվ կամ մասնակի),
  • Հրապարակայնորեն ներողություն խնդրել, ներողություն խնդրելու ձևը սահմանելու է դատարանը,
  • Սահմանվելու է պատժիչ փոխհատուցում՝ 1,000,000-ից 2,000,000 ՀՀ դրամի չափով:

Սահմանված են սեղմ ժամկետներ

Հայց կարող է ներկայացվել դատարան`

  • Այն պահից, երբ անձը իմացել է ատելության խոսքի մասին՝ 1 ամսվա ընթացքում,
  • Բայց ոչ ուշ, քան խոսքի հնչելուց կամ տարածվելուց 6 ամիս անց:

Ցանկացած անձ, ով հրապարակայնորեն կհնչեցնի ատելության խոսք, հայհոյանք կամ կդրսևորի նվաստացնող վարքագիծ (նույն հատկանիշներով՝ սեռ, ռասա, կրոն, քաղաքական հայացքներ և այլն), կտուգանվի 500 հազար դրամի չափով։

Պատասխանատվություն ԶԼՄ-ների համար

Լրատվամիջոցները (կայքեր, հավելվածներ, սոցցանցերի էջեր ու ալիքներ) պատասխանատվություն են կրում երկու դեպքում.

  • Իրենց տարածած նյութերի համար, եթե հենց լրատվամիջոցն է հրապարակում ատելության խոսք պարունակող նյութ։
  • Օգտատերերի մեկնաբանությունների համար, եթե լրատվամիջոցը չի հեռացնում օգտատերերի գրած ատելության խոսքը կամ հայհոյանքը։
  • Ժամկետը, ատելության խոսք պարունակող նյութը պետք է հեռացվի անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրացուցային օրվա ընթացքում։
  • Տուգանքի չափը՝ 200 հազար դրամ։

Տեսալսողական մեդիածառայություններ

Հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները նույնպես պարտավոր են չտարածել ատելության խոսք կամ նվաստացնող նյութեր, հեռացնել (եթե խոսքը առցանց հարթակների կամ կրկնությունների մասին է) նման բովանդակությունը 3 օրվա ընթացքում։ Տուգանքի չափ է սահմանվել 200 հազար դրամը։

Եվգենյա Համբարձումյան