ՊՆ-ը հերքի, մեդիան լռի՞․ ՔՊ-ի առաջարկն ու փորձագետների մտահոգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
Բոլորը

«Ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, օրինակ՝ եթե լիազորված մարմինը հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, այդ լուրերի տիրաժավորումը, և պատասխանատվության ենթարկենք այն լրատվամիջոցներին, որոնք շարունակում են դրանք տարածել»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, ինչին ի պատասխան` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց. «Կարող ենք համատեղ աշխատել դրա շուրջ, մենք դեմ չենք»։

Մարտի 4-ին ԱԺ-ում իշխանական պատգամավորի և պաշտպանության նախարարի հարցուպատասխանի առիթը նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պնդումն էր, թե ՀՀ տարածքում ադրբեջանական նոր դիրք է կառուցվել, որի մասին իշխանությունները լռել են։ Պապիկյանն ԱԺ ամբիոնից պարզապես հայտարարեց. «Ձեր նշած անձնավորությունը ստում է»։ 

Factor TV-ն, այնուհետև Սիվիլնեթն ու Հետքը, ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները, պարզել էին, որ թեև Թաթոյանի որոշ պնդումներ մոլորեցնող են, նախարարի հերքումն իր հերթին առնվազն հիմնավոր չէ։ Այսինքն՝ եթե օրենսդրական նախաձեռնությունն արդեն ընդունված լիներ, ո՛չ մենք, ո՛չ էլ մեր գործընկերները հնարավորություն չէինք ունենա ինքնուրույն արված հետաքննության արդյունքները պաշտոնական հերքումից հետո հրապարակել և ձեզ ներկայացնել իրականությունը։ 

Արդյո՞ք պետական կառույցները երբեք չեն ստում․ պաշտպանական գերատեսչության կողմից մոլորեցնող տեղեկատվության տարածման դեպքերի բախվել ենք  բազմիցս՝ ինչպես  44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

2020 թվականի հոկտեմբերի սկզբին ադրբեջանական կողմը հայտարարեց Մատաղիսի և Ջրականի գրավման մասին, պաշտոնական Երևանն այն որակեց «ապատեղեկատվություն», մինչդեռ հաստատվեց, որ բնակավայրերն ամբողջությամբ անցել են հակառակորդի վերահսկողության տակ։

Իշխանությունները համառորեն հերքում էին Հադրութի կորուստը։ Նոյեմբերի 8-ին Շուշին արդեն ընկել էր, բայց հայկական կողմը շարունակում էր հերքել դա: Նույնիսկ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրում էր, թե քաղաքի համար մարտերը դեռևս շարունակվում են։

Հարավային ուղղությամբ տարածքային կորուստներն ու զորքի նահանջը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հանրությանը ներկայացնում էր որպես «մարտավարական նահանջ»:

2020-ի դեկտեմբերին, երբ երկրում այլևս ռազմական դրություն չէր և հրադադարի հաստատումից մեկ ամիս էր անցել, Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավման և շուրջ 10 զինվորների շրջափակման մասին լուրը իշխանությունը «կեղծ լուր» և «մեդիատեռոր» էր կոչում, սակայն մեկ օր անց հաստատեց թե՛ գյուղերի կորուստը, թե՛ զինվորների գերեվարումը։ 

2021 թվականի մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժն առաջխաղացում ունեցավ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում, ՊՆ-ն հայտարարում էր, թե «իրավիճակը վերահսկելի է», բանակցություններ են ընթանում, այնինչ ադրբեջանցիները տեղակայվել էին լճի արևելյան և հարավարևելյան հատվածների բարձունքներում, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում: 

Մայիսի 15-ին այդ ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում լուսանկարներ հրապարակեց Սյունիքի մարզպետի ու պատգամավորների հետ՝ ցույց տալով, թե տարածքն անվտանգ է։ Պարզվեց, որ Ավինյանը լուսանկարվել է լճի այն հատվածում, որը ՀՀ վերահսկողության տակ է, իսկ մյուս կողմում ադրբեջանցիներն են։ 

Այս դեպքերից օրեր անց՝ մայիսի 17-ին, համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականները հայհոյելով ու քաշքշելով հայկական դիրքերից հեռացնում են հայ զինվորներին։ Երկու օր անց ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հերքելով տեսանյութի իսկությունը՝ պնդելով, թե այն հին է և կապ չունի Սյունիքի ու Գեղարքունիքի դեպքերի հետ։ Սակայն նույն օրը՝ ժամեր անց, ՊՆ-ն հաստատեց, որ դեպքը իսկապես տեղի է ունեցել մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Միջազգային իրավապաշտպան կառույցի՝ Freedom House-ի 2021 թվականի հունիսի զեկույցում մատնանշված են բազմաթիվ նման դեպքեր, երբ պետական կառույցներն ու պաշտոնյաները մոլորության մեջ են գցել հանրությանը։

«Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը հիշեցնում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի դեպքը, երբ լրատվամիջոցը պարզել էր, որ ադրբեջանցիներն անցել են սահմանը և իրենց դիրքերը տեղակայել գյուղի հարակից հատվածում, իսկ պաշտպանության փոխնախարարը հերքել էր այդ փաստը։  

Միաժամանակ, իշխանական պատգամավոր Լիլիթ Մինասյանն իր առաջարկած նախաձեռնությունը ներկայացնում է որպես  հասարակությանը հիբրիդային հարձակումներից պաշտպանելու կանխարգելիչ մեխանիզմ։

Գերատեսչությունների կողմից բազմիցս մոլորեցնող կամ կեղծ տեղեկատվության շրջանառության դեպքերին էլ պատգամավորն ունի իր արդարացումը․ ըստ նրա՝ պաշտոնական կառույցների կողմից ոչ թե տեղեկատվությունը կեղծվել է, այլ ավելի ուշ  է հաղորդվել։

Նման մեխանիզմները ոչ թե օգնելու, այլ խանգարելու են հասարակությանը՝ իմանալու իրականությունը, կարծում է  Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նա վտանգավոր միտումներ է տեսնում առաջարկվող կարգավորումներում։ 

«Սիվիլնեթ»-ի փաստերի ստուգման թիմի ղեկավար  Անի Գրիգորյանի  խոսքով՝ նման նախաձեռնությունն աննախադեպ ռեպրեսիա է լրատվամիջոցների դեմ, այն խիստ բացասական ազդեցություն կունենա տեղեկատվական միջավայրի ու մարդկանց՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի վրա։

Բորիս Նավասարդյանն ընդգծում է՝ միայն այն, որ պետական կառույցը հերքում է, բավարար հիմք չէ, որպեսզի տվյալ տեղեկությունը հեռացվի և ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվի կամ հերքման հրապարակման պարտադրանք ունենա։   

Նախաձեռնությունն այս պահին քննարկումների, իրավական ձևակերպումների հստակեցման և միջազգային փորձի ուսումնասիրման փուլում է, երբ նախագծի տեքստը պատրաստ լինի, իշխանական պատգամավորը վստահեցնում է՝ լրատվական դաշտի ներկայացուցիչների և փորձագետների հետ հանդիպումներ կլինեն։  Բորիս Նավասարդյանը, արձագանքելով  իշխանության ներկայացուցչի  այս հավաստիացմանը, նշում է՝ ԶԼՄ-ներին վերաբերող օրեսդրական փոփոխությունները վերջին տարիներին իրականացվում են հապշտապ, առանց մասնագիտական համայնքի հետ քննարկումների։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան