Լեհաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է իր աշխատակցի ձերբակալության մասին՝ օտարերկրյա հետախուզության համար աշխատելու կասկածանքով: Հայտարարության համաձայն՝ գործը քննում է ռազմական հակահետախուզությունը, գրում է The Insider-ը։ Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ չի նշվում կասկածյալի անունը կամ երկիրը, որի համար նա, ենթադրաբար, լրտեսել է: Սակայն Onet-ը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ ձերբակալվածը 60 տարեկան է և …

