ՌԴ Իրկուտսկի մարզի քննչական կոմիտեն հայտնում է, որ Բայկալ լճում՝ Խոբոյ հրվանդանի մոտ, ինը մարդ տեղափոխող ՈւԱԶ մակնիշի մեքենան հայտնվել է սառույցի տակ, գրում է Meduza-ն։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհեր կան։ Իրավապահ մարմինը չի բացահայտել նրանց ճշգրիտ թիվը։ Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ …

