Transfermarkt-ը թարմացրել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Պորտուգալիայի հավաքականի ավագ, «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ՝ 12 միլիոն եվրո։ Այդ գինը պահպանվում է 2024թ․ դեկտեմբերից։ Այս մրցաշրջանում 40-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 12 հանդիպման, դարձել 11 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կարիերայի ընթացքում Ռոնալդուի ամենաբարձր տրանսֆերային գինը եղել …

