«ՀՀ-ի դեմ դիվերսիա է պլանավորվում, ՖՍԲ-ն պարտադրում է ՌԴ-ում ապրող հայերին՝ ՀՀ գալ և ընտրել ռուսամետներին»․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
Բոլորը

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ՝ առաջիկա ընտրությունները Հայաստանի զարգացման վեկտորի ընտրության մասին են լինելու։ Factor TV-ին տված հարցազրույցում նա քննադատել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի թեկնածության առաջադրումը՝ դա հիմնավորելով վեթինգի գործընթացի հարցում նրա դիրքորոշմամբ։

Խուրշուդյանը զուգահեռներ է անցկացրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նշանակման հետ՝ սա համարելով նույն մեխանիզմի կիրառում։ «ՔՊ-ն էր մեղադրում նաև, որ ինքը՝ կարկառուն կուսակցական լինելով, միանգամից կուսակցական տոմսը վայր դրեց և դարձավ Սահմանադրական դատարանի անդամ, որը, ասենք, կարող է օրենքի տառի խախտում չի, բայց ակնհայտ է, որ օրենքի ոգու խախտում է, որովհետև Սահմանադրական դատարանն  անկախ մարմին պիտի լինի։ Հիմա այդ նույն մեխանիզմով իրենց բավականին բարձրաստիճան պաշտոնյայի տարան, դարձրին Սահմանադրական դատարանի անդամ», – ասել է նա։

Խուրշուդյանի համար առանցքային խնդիրը, սակայն, դատական համակարգում վեթինգի գործընթացի տապալումն է, որում, ըստ նրա, Վարդանյանն ուղղակի դերակատարում է ունեցել։ «Ես հիշում եմ, որ ինքը, իր գործադիրից Ռուստամ Բադասյանը, ամեն ինչ արեցին, որ այդ վեթինգի օրենքը չանցնի և ընդհանրապես նաև վարչապետը հետ կանգնեց իր մինչև այդ տված խոստումից, որ այո՛, ամեն ինչ կանեն, որ վեթինգը կյանքի կոչվի», – նշել է Խուրշուդյանը՝ պարզաբանելով, թե ինչ է իրականում ենթադրում վեթինգը։ «Վեթինգը միայն սեփականություն ստուգելը չի, չնայած դա էլ է կարևոր։ Դա նաև բարեվարքություն ստուգել է, որը ոչ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է դրանով զբաղվում, այլ նաև վեթինգով պետք է երևար նախկինում։ Օրինակ, եթե դատավոր է, ինքը նախկինում ի՞նչ դատական վճիռներ է կայացրել։ Կներեք, եթե մի դատավոր, որի վճիռների ահագին մասը գնացել է Եվրադատարանում պարտվել է, ակնհայտ քաղաքական պատվերով մարդկանց ճակատագրերը խեղել, այդ դատավորը մինչև հիմա ի՞նչ գործ ունի դատական համակարգում»։

Խոսելով սահմանադրական նոր նախագծի և գործող «սուպերվարչապետական» համակարգի մասին՝ Խուրշուդյանը հոռետեսական կարծիք հայտնեց։ «Ես վախենամ՝ բոլոր կուսակցությունները, որոնք հույս ունեն, որ պետք է իշխանության գան, ուզում են, որ այդ սուպերվարչապետական համակարգը պահպանվի։ Իրենք կհագնեն այդ կոստյումը»։

Իշխանության և ընդդիմության միջև առկա բանավեճը, ըստ Խուրշուդյանի, վկայում է այն մասին, որ առաջիկա ընտրությունները լինելու են աշխարհաքաղաքական ընտրության շուրջ։ Նա անդրադարձել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցմանը։ «70% համարյա մեր ժողովրդի Հայաստանը տեսնում է Եվրամիությունում, դա լավ ցուցանիշ է։ Եվ, իհարկե, իշխանությունները պետք է այդ դրոշը վերցնեին։ Նույնիսկ եթե իրենք կողմ էլ չլինեին, զուտ պոպուլիստական նկատառումներով պետք է այդ դրոշը վերցնեին։ […] Առաջին կետը հենց Եվրամիությանն անդամակցության կետն է, և այդ հայտը պետք է ներկայացվի։ Կա՛մ հիմա, կա՛մ ծրագրում գրեն, որ իրենք հայտ են ներկայացնելու, օրինակ, մի տարվա ընթացքում», – իր դիրքորոշումը ներկայացրեց Խուրշուդյանը։

Վերջում, մեկնաբանելով Արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունն ընտրություններին օտարերկրյա միջամտության վերաբերյալ և ընդդիմության այն պնդումը, թե դա իշխանության կողմից ուղղորդված քայլ է, Խուրշուդյանը հակադարձեց. «Հիմա եթե ոստիկանությունը բռնում է ինչ-որ կոռուպցիոների, ապացույցներն էլ բերում, ներկայացնում է, և դա գնում է համապատասխան մարմիններ, սկսում է քննվել, հիմա պ՞րզ է՝ պետք է ասեն, որ այդ ոստիկանությունը, քանի որ ենթարկվում է գործող իշխանությանը, ուրեմն ուղղորդված էր, այդ մարդն էլ անմեղ է։»։ Նա ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի ռուսամետ դիրքորոշումը պարզ ճշմարտություն է, որը հիմնավորվում է իրենց իսկ հայտարարություններով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան