Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել լրտեսության մեղադրանքով

Լուրեր

30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանի և դավաճանության մեջ մեղադրվող Ազադ Մամեդլիի դեմ հարուցված քրեական գործի վերջին դատական ​​նիստն է տեղի  ունեցել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթերցվել է դատավճիռը, որի համաձայն՝ Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը դատապարտվել է 10, իսկ Ազադ Մամեդլին՝ 12 տարի ժամկետով ազատազրկման։

Երկուն էլ պատիժը կկրեն առավելագույն անվտանգության ուղղիչ հիմնարկում։

Դատարանը նաև որոշել է, որ պատժի լրիվ կրումից հետո Մարտին Ռայանը կարտաքսվի Ադրբեջանից։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ հիմնավոր կասկածներ են առաջացել, որ նա, իբր, հանձնարարություններ է ստացել՝ տեղեկություններ հավաքել Ադրբեջանում արտադրված զենքի և զինամթերքի, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի համալրման, Ադրբեջանի զինված ուժերում ծառայող կամ պահեստազորից զորացրված անձանց, որոնց կարող էին զորակոչել համագործակցության համար, արտասահմանում ֆրանսերեն կրթություն ստացած անձանց, Ադրբեջանում գործող օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, ինչպես նաև ֆրանսիական գաղտնի ծառայության անունից Ադրբեջանի միջոցով այլ երկրներ գաղտնի դրամական փոխանցումներ կազմակերպելու հնարավորության վերաբերյալ։

Նա նաև մեղադրվում է Ադրբեջանի Միացյալ Թագավորության, Ալժիրի, Թուրքիայի, Պակիստանի, Իրանի, Չինաստանի, Սոմալիի, Կենտրոնական Ասիայի պետությունների և այլ երկրների հետ համագործակցության և կապերի, ինչպես նաև ռազմական համագործակցության ծրագրերի, ինչպես նաև Ադրբեջան ներմուծված զենքի և զինամթերքի, ինչպես նաև այդ ոլորտներում գործունեություն ծավալելու վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու հանձնարարություններ ստանալու մեջ։

Հիշեցնենք, որ մեղադրյալները ձերբակալվել են 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցների կողմից։

«Մերկորամա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մարտին Ռայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն):

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մարտին Ռայանը հավաքագրվել է Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր վարչության (DGSE) աշխատակիցների կողմից գաղտնի համագործակցելու և հետագայում որպես լրտես օգտագործվելու համար, որոնք հետագայում Բաքվում հայտարարվել են անցանկալի անձ և արտաքսվել երկրից:

Նույն քրեական գործով, Մարտին Ռայանի հետ մեկտեղ, Ադրբեջանի քաղաքացի Ազադ Մամեդլիին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (դավաճանություն):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի