Ֆրանսիացի «լրտեսն» իրեն մեղավոր չի ճանաչում․ Փարիզը Բաքվից պահանջում է ազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացուն

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հաստատել է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է կալանավորվել։

«Մենք այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում, որ մեր հայրենակիցն անհապաղ ազատ արձակվի», – ասվում է նախարարությունից AFP-ի հարցմանն ի պատասխան տրամադրված հաղորդագրությունում։

Ադրբեջանի  ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է այս հայտարարությանը և Ֆրանսիայի պնդումներն անվանել  «անհիմն»՝ Փարիզին մեղադրելով «իրականությունը խեղաթյուրելու և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձի մեջ»։

Նա նշել է, որ Ռայանը ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին լրտեսության կասկածանքով և հետաքննության ընթացքում կալանավորվել է 4 ամսով։ Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսական բաժինն այս ընթացքում մի քանի անգամ այցելել է Ռայանին և տեղեկացել քրեական գործի մանրամասներին։

Հաջիզադեն ասել է, թե չնայած Ադրբեջանի դիվանագիտական ​​ջանքերին՝ ֆրանսիական կողմը հրաժարվել է որևէ բացատրություն տալ կամ հետաքննության հարցում համագործակցել։ Հետևաբար, Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ, որոնք, իբր, կապված են այս գործի հետ, հայտարարվել են պերսոնա նոն գրատա 2023 թվականի դեկտեմբերին։

«Մենք ևս մեկ անգամ ֆրանսիական կողմին կոչ ենք անում դադարեցնել Ադրբեջանի ներքին գործերին և քննչական միջոցառումներին միջամտությունը»,- ասել է ԱԳՆ խոսնակը։

Հավելենք, որ ավելի վաղ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները հայտնել էին, որ, իբր, երկրում ֆրանսիական լրտեսական ցանցի անդամներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանն է։ Նա Merkorama ընկերության գլխավոր տնօրենն է։ Նշվում է, թե Ռայանին, իբր, հավաքագրել են ֆրանսիական արտաքին հետախուզության երկու գործակալներ, որոնք հետագայում արտաքսվել են Բաքվից:

Ռայանը կտրականապես հերքում է իրեն առաջադրված լրտեսության մեղադրանքը։

Դատարանի կողմից նշանակած Ռայանի շահերի պաշտպան Նիզամի Ալիևն ադրբեջանական Թուրան գործակալության հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:

«Մարտին Ռայանն իրեն մեղավոր չի ճանաչում, նրան պարզապես խաբել են ֆրանսիական հետախուզական ծառայությունները»,- ասել է նա։

Ֆրանսիական AFP-ին էլ Ալիևն ասել է, Ռայանը կապի մեջ է եղել ֆրանսիացիների հետ, իսկ հետագայում իմացել է, որ նրանք ֆրանսիական հետախուզության «գործակալներ» են։

«Մարտինը գործակալ չէ, նա քաղաքացի է»,- նշել է  փաստաբանը։

Պաշտպանական կողմը բողոքարկել է 4 ամիս ժամկետով կալանավորման որոշումը, սակայն վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը։ Այժմ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Ռայանին տնային կալանքի տեղափոխելու վերաբերյալ։

Ավելի վաղ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե երկրում բացահայտվել է «ֆրանսիական հետախուզության գործակալների լայն ցանց, որոնք մասնակցել են տարբեր գործողությունների Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում»։ Այնուհետև Բաքուն Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների հայտարարել էր «անցանկալի անձ» և վտարել երկրից։

Ի պատասխան՝ Փարիզն Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» էր հայտարարել, միաժամանակ, կտրականապես հերքելով ադրբեջանական կողմի մեղադրանքները։

Էմմա Չոբանյան