Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
Բոլորը

«Չէի պատկերացնի, որ արտասահմանյան հիթերի հայերեն cover տարբերակների իմ կատարումները նման լայն արձագանք կգտնեին սոցցանցերում: Ի դեպ, մենք ևս հայկական երգարվեստում ունենք այնպիսի երգեր, որոնք արժանի են, որ թարգմանվեն այլ լեզվով և cover տարբերակով ներկայացվեն արտերկրում»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է երգիչ Սասուն Սահակյանը:

Նրա խոսքով` երիտասարդ կատարողների համար ներկայանալու համար մեկ հարթակը հենց սոցիալական ցանցերն են. «Ավելի լավ է ինձ լսեն մեքենաների մեջ ու սրճարաններում, ռեստորաններում, քան իմ երգերը հնչեցնեն թիվիներում: Սոցցանցերն այսօր ավելի մասսայական բնույթ են կրում»: Սասուն Սահակյանն անդրադառնում է նաև պրոդյուսերական դպրոցին, որն այնքան էլ զարգացած չէ Հայաստանում. «Արտերկրում մի երգ ներկայացնելով մարդու կյանքը կարող է փոխվել, Հայաստանում դա դժվար է: Պրոդյուսերական դպրոցը մեզ մոտ ավելի դանդաղ է զարգանում»: Մեր զրուցակիցը տեսակետ է հայտնում նաև Երևանում փողոցային երաժշտության որակի մասին.

«Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ այդ առումով պատասխանատվություն կրելը դառնա մտածելակերպ: Մենք ֆասթֆուդ երգերի հետևից ենք գնում, լսես`կշտանաս, իսկ Երևանին կոլորիտային երգեր են պետք»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան