Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Ղավելաշվիլին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Ղավելաշվիլին, որը նախկինում երեք անգամ եղել է երկրի խորհրդարանի պատգամավոր, իսկ ավելի վաղ հանդես է եկել ֆուտբոլի ազգային հավաքականում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական և միջազգային լրատվամիջոցները։

Դեկտեմբերի 14-ին կայացած նախագահական ընտրությունները Վրաստանում առաջին անգամ անցկացվեցին ոչ թե ուղիղ, այլ 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիայի անդամների քվեարկությամբ։ Գործող իշխանություններին ոչ լեգիտիմ համարող ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ընտրությանը չմասնակցեցին։

Ընտրության ընթացքն ապահովող Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո հայտարարել է, որ Միխայիլ Ղավելաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել 224 ընտրողների ձայնով։ Այդ պաշտոնին Միխայիլ Ղավելաշվիլիին նոյեմբերի վերջին առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Միխայիլ Ղավելաշվիլին 53 տարեկան է։ Նա նախկինում հայտնի ֆուտբոլիստ է եղել ազգային հավաքականի կազմում՝ հարձակվող։ 1987-2006 թվականներին հանդես է եկել Թբիլիսիի «Դինամո»-ում, Վլադիկավկազի «Ալանիա»-ում, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ում և շվեյցարական մի քանի ակումբներում։ Վրաստանի ազգային հավաքականում անցկացրել է 46 խաղ՝ դառնալով 9 գոլի հեղինակ։ Դրանցից մեկը 1997 թվականի մարտի 30-ի խաղում խփել է Հայաստանի հավաքականի դարպասը։ 2018 թվականից եղել է «Վրացական երազանք» կուսակցությունից առաջադրված պատգամավոր։ Նոր նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։