Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո

Լուրեր

28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
Բոլորը

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և իսպանական «Ռեալ Սարագոսայի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Գուրենկոն Legalbet-ին տված հարցազրույցում խոսել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի՝ «Բետիս» հնարավոր տեղափոխության մասին. գրում է armsport-ը։

«Ուրախ եմ, որ Թիկնիզյանով հետաքրքրվում են։ Նա լավ և կայուն եզրային պաշտպան է։ Տղան արժանի է դրան։ Բայց նա դեռ միայն տրանսֆերային ցուցակում է, դեռ չի տեղափոխվել։ Պայմանագրերը, ընդհանուր առմամբ, լռություն են սիրում։  Չի կարելի, որ տեղեկությունները արտահոսեն։ Երբ ամեն ինչ լուռ է և առանց շտապողականության, պայմանագիր ստորագրելու հնարավորությունները ավելի մեծ են դառնում։ Ես դա իմ փորձով եմ գիտակցել։

«Լոկոմոտիվը» Եվրոպայում հայտնի անուն ունի, ակումբին ճանաչում են։ Բայց «Բետիսն» առաջընթաց է «Լոկոմոտիվի» համեմատ, հատկապես հիմա։ Բացի այդ, տուն վերադառնալու համար միշտ էլ ժամանակ կունենաս։ Իսպանիայի առաջնությունում խաղալը մեծ քայլ է։ Մեր առաջնության մակարդակը հիմա ընդհանրապես համեմատելու բան չէ, մենք ոչ մի բան չենք ներկայացնում»,- ասել է Գուրենկոն Legalbet-ի թղթակից Դմիտրի Բեբյակինին։

Ավելի վաղ Legalbet-ը հայտնել էր, որ Թիկնիզյանը «Բետիսի» ամառային տրանսֆերային պատուհանում թիմի ուժեղացման նպատակով կազմված ցուցակում է։

Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա պաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերի շրջանակներում անցկացված 22 խաղերի, որոնցում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt ինտերնետային պորտալի գնահատմամբ՝ հայ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 6,5 միլիոն եվրո։

Իսպանիայի Լա Լիգայի 16 տուրերից հետո «Բետիսը» 21 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։ 2022 թվականին թիմը հաղթել է Իսպանիայի գավաթը։