Բաքուն ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացուն մեղադրում է Փարիզի օգտին լրտեսության, ադրբեջանական բանակի մասին տեղեկություններ հավաքագրելու մեջ

Լուրեր

26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
Բոլորը

Ադրբեջանում հերթական դատական նիստն է տեղի ունեցել Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանի և Ազադ Մամեդլիի՝ Պետանվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ տեղի ունեցած նիստին մասնակցել են տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպանատների աշխատակիցներ։

Դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը, որի համաձայն՝ հիմնավոր կասկածներ կային, որ, իբր, Մարտին Ռայանին հանձնարարություն է տրվել տեղեկություններ ձեռք բերել Ադրբեջանում արտադրված զինամթերքի, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի համալրման վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունների անունից մասնակցել է Ադրբեջանի միջոցով այլ երկրներ գաղտնի դրամական փոխանցումների կազմակերպմանը, տեղեկություններ է ստացել Մեծ Բրիտանիայի, Ալժիրի, Թուրքիայի, Պակիստանի, Իրանի, Չինաստանի, Սոմալիի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ադրբեջանի կապերի և ռազմական համագործակցության պլանների, Ադրբեջան ներկրված զինամթերքի մասին։ Ռայանը նաև կասկածվում է Ադրբեջանում օտարերկրյա որոշ դեսպանատներում աշխատող անձանց հետ անձնական կապեր հաստատելու, օտարերկրյա հետախուզական ծառայություններին տեղեկատվություն ստանալու և փոխանցելու մեջ։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ մեղադրյալ Մարտին Ռայանը հանդիպել է ֆրանսիական գաղտնի ծառայությունների անդամների հետ Սաբաիլի շրջանում իր վարձակալած տանը և այդ տարածքում գտնվող ռեստորաններից մեկում։ Ազադ Մամեդլիին համագործակցության դիմաց օտարերկրյա քաղաքացիություն են խոստացել։

Եթե ​​Մարտին Ռայանն ու Ազադ Մամեդլին մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է 12-ից 20 տարի ժամկետով ազատազրկում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դռնբաց դատական նիստում, իբր, Ռայանը քրեական գործով իրեն մասնակի մեղավոր է ճանաչել և նշել, որ կան ապացույցներ, որոնք հաստատում են դա։ Դատաքննության ընթացքում որոշվել է շարունակել մեղադրյալների, վկաների հարցաքննությունը, փաստաթղթերի ու ապացույցների ուսումնասիրությունը։ Դատական նիստը կշարունակվի փետրվարի 19-ին։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի քաղաքացին ձերբակալվել էր Բաքվում 2023 թվականի դեկտեմբերի 4-ին՝ լրտեսության մեղադրանքով։ Դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները հայտնել էին, որ, իբր, երկրում ֆրանսիական լրտեսական ցանցի անդամներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանն է։ Նա Merkorama ընկերության գլխավոր տնօրենն է։ Նշվում է, թե Ռայանին, իբր, հավաքագրել են ֆրանսիական արտաքին հետախուզության երկու գործակալներ, որոնք հետագայում արտաքսվել են Բաքվից: Ռայանը կտրականապես հերքել էր իրեն առաջադրված լրտեսության մեղադրանքը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կալանավորումն անվանել էր կամայական ու պահանջել Ռայանին անհապաղ ազատ արձակել։

Մինչ Ռայանի ձերբակալումն էլ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե երկրում բացահայտվել է «ֆրանսիական հետախուզության գործակալների լայն ցանց, որոնք մասնակցել են տարբեր գործողությունների Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում»։ Այնուհետև Բաքուն Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների հայտարարել էր «անցանկալի անձ» և վտարել երկրից։ Ի պատասխան՝ Փարիզն Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» էր հայտարարել, միաժամանակ, կտրականապես հերքելով ադրբեջանական կողմի մեղադրանքները։

Էմմա Չոբանյան