ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita

Լուրեր

18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
18.11.2026 | 20:30
Այժմ Պուտինի աչքերում Փաշինյանն օրինական ընտրված վարչապետ է. Ալեքսեյ Վենեդիկտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:17
Ալեն Սիմոնյանն ու ԵՄ պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը
18.11.2026 | 20:16
ՌԴ դատախազությունն առաջարկել է կարճել Խաչատուրյան քույրերի դեմ քրեական գործը
18.11.2026 | 20:04
Ջանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
18.11.2026 | 20:00
Վտանգավոր է Գրիգորյանի առաջարկած ռեգիոնալ ինտեգրացիան, ծուղակ կլինի՝ Արևմուտքից մեկուսանալ, մնալ ավտորիտարների պլատֆորմում․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհական Rzeczpospolita թերթի բարձրաստիճան աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունները ծրագրել են հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին Լեհաստանի տարածքում դիվերսիա իրականացնել՝ հնարավոր սահմանահատմամբ և սեփական տարածքում գտնվող օբյեկտի վրա հարձակման իմիտացիայով, գրում է Meduza-ն։

Նրանց խոսքով՝ դիվերսիան կարող էր իրականացվել «կեղծ դրոշի ներքո» գործողության շրջանակում՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու նպատակով։

Լրատվամիջոցի զրուցակիցները հայտնել են, որ նախապատրաստվող դիվերսիայի մասին նախազգուշացումը ստացվել է գործընկեր երկրների հատուկ ծառայություններից։ Սակայն հնարավոր սադրանքի մասին վկայել են նաև Լեհաստանի հետախուզական գերատեսչությունների վերլուծաբանները։ Rzeczpospolita-ի տվյալներով՝ նմանատիպ նախազգուշացումներ են ստացվել նաև Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի հատուկ ծառայությունների կողմից։

«Մենք տեղեկություններ ունեինք կոնկրետ օբյեկտների մասին, որոնց վրա պետք է հարձակում իրականացվեր։ Ռուսները մեծ թվով զոհեր էին ակնկալում»,- ասել է աղբյուրներից մեկը։

Մեկ այլ աղբյուր Ռուսաստանի ծրագրած դիվերսիան համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց առաջ Գլիվիցեում իրականացված սադրանքի հետ։

«Իհարկե, սահմանը հատած անձինք, ամենայն հավանականությամբ, կսպանվեին կամ նրանց մոտ կհայտնաբերվեին ապացույցներ, որոնք ցույց կտային, թե նրանք Ուկրաինայից են։ Նպատակն Ուկրաինային ցուցաբերվող օգնության դադարեցումն էր»,- ասել է նա։

Նոյեմբերի սկզբին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ երկրի՝ Կալինինգրադի մարզի հետ սահմանին սադրանքի փորձ է արձանագրվել։ Նրա խոսքով՝ սահմանապահ ծառայությունից հաղորդում է ստացել այն մասին, որ սահմանին «կասկածելի տեղաշարժ է նկատվել»։

«Մարդիկ՝ լապտերներով։ Մենք շատ արագ այնտեղ մոբիլիզացրինք համապատասխան ուժերն ու միջոցները և հաջողվեց կանխել սադրանքը»,- հայտարարել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի