Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
18.11.2026 | 20:30
Այժմ Պուտինի աչքերում Փաշինյանն օրինական ընտրված վարչապետ է. Ալեքսեյ Վենեդիկտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:17
Ալեն Սիմոնյանն ու ԵՄ պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը
18.11.2026 | 20:16
ՌԴ դատախազությունն առաջարկել է կարճել Խաչատուրյան քույրերի դեմ քրեական գործը
18.11.2026 | 20:04
Ջանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
18.11.2026 | 20:00
Վտանգավոր է Գրիգորյանի առաջարկած ռեգիոնալ ինտեգրացիան, ծուղակ կլինի՝ Արևմուտքից մեկուսանալ, մնալ ավտորիտարների պլատֆորմում․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:48
«Չեք աճել այդքան, որ Վասիլիչին ճանաչեք»․ Փաշինյանը՝ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է Կառավարության հետ հարցուպատասխանին:

«Նայեք, մենք ունենք հաստատված խաղաղություն, ունենք մի երկրի հետ, որը մեր հարևանն է ֆիզիկապես, աշխարհագրորեն, և սովորաբար խաղաղությունները, որպես կանոն, հարևանների միջև են հաստատվում, որոնց հետ ունեցել ենք կոնֆլիկտներ։ Հիմա այս խաղաղությունն ունի մի փաստաթուղթ, ունի հայտարարություններ, ունի մի փաստաթուղթ՝ վերջնական համաձայնագիրը, որը նախաստորագրված է։ Հիմա ասում ենք՝ ունենք խաղաղություն, ունենք տարանցիկություն, ունենք երկկողմ առևտուր, ունենք այլ բաներ, որոնք նպաստում են խաղաղության ամրապնդմանը։ Պետք է գնանք վերջնական ստորագրման, վավերացման, ինստիտուցիոնալացման ճանապարհով, որպեսզի այդ կոնֆլիկտը փակենք, որպեսզի մեր երկրի համար՝ Հայաստանի Հանրապետության համար հնարավոր լինի սկսել երկարատև, կայուն խաղաղության, զարգացման, բարգավաճման դարաշրջան։

Հիմա կա՞ն գործոններ, որոնք դեռ մնացել են հակամարտության շրջանից։ Այո, իհարկե։ Ես 1000 անգամ առիթ ունեցել եմ ասելու՝ ժողովուրդ ջան, դա այդպես կնոպկայով չի լինում։ Քայլ առ քայլ, ջանք ջանքի հետևից, աղյուսն աղյուսի վրա դնելով՝ պետք է կառուցել այդ խաղաղությունը։ Այո, կան պահվող անձինք, և նրանց գոյությունը Բաքվի բանտերում չի նպաստում խաղաղությանը։ Բայց միևնույն ժամանակ, հիմա ձեր տրամաբանությամբ գնանք, ասենք՝ մինչև այս հարցը չլուծվի, մենք չենք ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ո՞նց եք կարծում, սա ավելի շուտ կմոտեցնի մեզ բոլոր հարցերի վերջնական հանգուցալուծմանը, թե եթե գնանք, ասենք՝ խաղաղությունը ստորագրում ենք, այս մի հարցում էլ ենք համագործակցում, այն մեկում էլ, և մի օր՝ մոտ, տեսանելի, շոշափելի ապագայում, կստեղծվի իրավիճակ, որ այդ մնացած հարցերն էլ ավելի հեշտ կլինի հասցեագրել։ Ես կարծում եմ, որ այս 2-րդ ճանապարհն է։

Հիմա՝ Սահմանադրությունը։ Ես նորից եմ ասում և ամենայն պատասխանատվությամբ. Հայաստանի Հանրապետության առջև այդպիսի պահանջ դրված չէ։ Չկա այդպիսի իրավիճակ, որ հանդիպում են կողմերը, և ասում են՝ հիմա մեր հաջորդ պահանջը՝ մենք պահանջում ենք փոխել Սահմանադրությունը. կլինի՝ կլինի, չէ՝ խաղաղություն չի լինի։ Ի վերջո, դրա ականատեսը հենց հիմա էլ կարող եք լինել։ Չկա փոփոխված Սահմանադրություն կամ ընդունված նոր Սահմանադրություն, բայց կա խաղաղություն, չէ՞։ Հիմա սա այնքան կարևոր նրբություն է։ Ես, օրինակ, ինձ թվում էր՝ շատ պարզ է. մի բան է բանակցային պահանջը, մի բան է, որ այն մի կողմն ասում է՝ շատ լավ, նախաստորագրել ենք, շատ լավ, ունենք խաղաղություն, բայց վերջնական ակտը ես չեմ անելու, քանի դեռ չի լինի ձեր Սահմանադրության փոփոխություն կամ նորի ընդունում։ Իմ տեսածով այդպես եմ պատկերացնում։ Սա է. սա պահանջ չէ, սա մեր ներքին օրակարգն է։ ժխտել իր միջազգային արձագանքը և դիրքավորումը՝ դա էլ չենք կարող։ Դա սև-սպիտակ արձագանք չէ։
(…)
Շատ լավ, ես էլ Ձեզ խորհուրդ կտամ գնալ և հանդիպել հազարավոր զինծառայողների ընտանիքների անդամներին և հարցնել՝ կա՞ խաղաղություն, թե ոչ։ Ես էլ Ձեզ խորհուրդ կտամ գնալ, հանդիպել, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներին, Ղազաշենի բնակիչներին, Կիրանցի բնակիչներին՝ կա՞ խաղաղություն, թե չկա։ Վախենամ՝ այնպիսի ճշմարտություն իմանաք, որ չիմանաք էլ՝ հետո գաք ստեղ ինչ խոսաք։ Շնորհակալություն։

Ձեզ թվում է՝ անընդհատ այդ զգայուն հարցերը մանիպուլացնելով դուք ե՞ք բան շահում։ Ձեզ թվում է՝ իբր դուք Ջերմուկի մասին ավելի՞ եք մտածում, քան ե՞ս։ Չարաչար սխալվում եք։ Ձեզ թվում է՝ դուք գերիների մասին ավելի՞ եք մտածում, քան ե՞ս։ Այդ որտե՞ղ է, ո՞նց եք չափում հայրենասիրությունը: կա՞, սպիդոմետր է, կշեռք է, եկեք հանենք, դնենք, չափենք։ Հերիք եղավ էլի։ Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է»,- ասել է Միրզոյանը։