Բաղդադում ԱՄՆ դեսպանատունն ԱԹՍ-ների հարվածի է ենթարկվել

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումների ալիքի, հայտնում են  Reuters և Agence France-Presse (AFP) գործակալությունները։ BBC-ի փոխանցամմբ՝ Իրաքի անվտանգության աղբյուրները հայտնել են, որ սա Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների «սկսվելուց ի վեր ամենաուժեղ հարձակումն էր»։

Դեսպանատունը շուրջ վեց ժամ առաջ Իրաքում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար անվտանգության նոր նախազգուշացում էր տարածել, որտեղ նշել է, որ «Իրանի հետ կապված ահաբեկչական աշխարհազորայինները բազմիցս հարձակվել են Բաղդադի կենտրոնում գտնվող Միջազգային գոտու վրա»։

Միևնույն ժամանակ, երեքշաբթի վաղ առավոտյան Բաղդադում տան վրա հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, նախնական տեղեկություններով՝ զոհվածներից երկուսը Թեհրանի կողմից աջակցվող խմբավորումների «իրանցի խորհրդականներ» են եղել, հայտնել է անվտանգության աղբյուրը AFP-ին։ Իրանի կողմից աջակցվող խմբավորման մեկ այլ աղբյուր հաստատել է, որ ալ-Ջադիրիա թաղամասում գտնվող տան վրա կատարված հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել։

Իրաքի ներքին գործերի նախարարությունը սկզբում հայտարարել էր, որ Բաղդադի ուժեղ պաշտպանված կանաչ գոտում գտնվող շքեղ «ալ-Ռաշիդ» հյուրանոցի տանիքին «արկ» է ընկել, այնուհետև պարզաբանել, որ դա անօդաչու թռչող սարք է եղել։ Չի նշվում՝ արդյո՞ք շենքն է եղել թիրախը։

«Միջադեպը մարդկային կորուստների կամ նյութական վնասների պատճառ չի դարձել»,- հավելել է նա։

AFP-ի թղթակցի փոխանցմամբ՝ հյուրանոց տանող փողոցը, որտեղ տեղակայված են դիվանագիտական ​​առաքելություններ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատունը, փակվել է անվտանգության մեծ ուժերի կողմից, որոնց մոտ եղել են հրշեջներ և շտապօգնության մեքենաներ։

Հյուրանոցում տեղի ունեցած միջադեպից կարճ ժամանակ անց Բաղդադում ուժեղ պայթյուն է լսվել, երբ հակաօդային պաշտպանության միջոցները կասեցրել են ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումը, հայտնել է AFP-ի լրագրողը։ Անվտանգության ծառայության աշխատակիցը AFP-ին ասել է, որ «հակաօդային պաշտպանությունը կանխել է դեսպանատան վրա չորս հրթիռային հարձակումը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի