Շտուտգարտում կայացած Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում։ Համագումարի պատվիրակների քվեարկության ժամանակ նա ստացել է քվեների 91.17 տոկոսի աջակցությունը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deursche Welle-ն։ 1001 գրանցված պատվիրակներից քվեարկությանը մասնակցել է 977-ը։ Մերցի օգտին քվեարկել է 878 պատվիրակ, իսկ դեմ՝ 85-ը։ Տասնչորս պատվիրակ ձեռնպահ է մնացել, և …

