Դիմում եմ ընդդիմությանը, որ ընտրակաշառք եք որակում առողջապահության ապահովագրությունը՝ դո՛ւք անեիք այդ ռեֆորմը, ձեզ ընտրեին․ Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Factor TV-ի հետ զրույցում վստահեցնում է, որ կառավարությունը մինչև 2026 թվականի ավարտը կյանքի կկոչի 50 առողջապահական հաստատություն կառուցելու, վերակառուցելու և վերազինելու իր նախընտրական խոստումը։ Միաժամանակ, նա մեկնաբանում է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ժամկետների շուրջ քննադատությունները՝ դրանք որակելով որպես նախընտրական խոստումների կատարման բնականոն գործընթաց։

Անդրադառնալով ընդդիմության այն քննադատությանը, թե առողջության ապահովագրության համակարգը ընտրություններից ամիսներ առաջ ներդնելը նախընտրական կաշառք է, Ավանեսյանը նշեց․ «Դե, ըստ էության, մեր կառավարության ծրագիրը մինչև 26 թվականն է, և չէինք կարող ընդունել 27-ին, դա կլիներ մեր խոստումները չկատարել։ Սա հետընտրական գործընթաց է, և նախորդ ընտրություններին ինչ-որ խոսք ենք տվել, իրականացնում ենք, և պարզ է, որ քաղաքացիների գոհունակությունը պիտի լինի»։

Նախարարը հավելեց, որ համակարգի ներդրման համար կատարվել են ակտուարական ճշգրիտ հաշվարկներ, և առաջին երկու ամիսները ցույց են տվել, որ ֆինանսական դինամիկան կանխատեսելիության սահմաններում է։ Նրա խոսքով, կառավարությունը նաև պահուստային ֆոնդ ունի՝ հնարավոր ռիսկերը կառավարելու համար։ «Ո՞վ է վճարում մինչև 18 տարեկան քաղաքացիների համար, 65 պլյուս տարիքի անձանց համար և հաշմանդամության կարգ, այլ կարգավիճակ ունեցողների համար՝ պետական բյուջեն է վճարում։ Ամեն անձի համար պետությունը վճարում է 129 հազար 600 դրամ»,- պարզաբանեց նա։

Հարցին, թե 50 առողջապահական հաստատություն կառուցելու խոստումից քանիսն է արդեն իրականացվել, Ավանեսյանը պատասխանեց․ «2026 թվականին, ինչպես որ խոսք էինք տվել, մենք այդ խոստումը իրականացնելու ենք։ Եվ ես խոսում եմ նախորդ տարիներին, հենց առաջիկայում ունենք մի քանի բացումներ, ավարտվում են շինարարական աշխատանքները։ 26-ին 50-ը պատրաստ է լինելու»։

Խոսելով առաջիկա հնգամյակի ծրագրերի մասին՝ նախարարը նշեց մի քանի հիմնական ուղղություն․ «Եվս 50 առողջապահական կազմակերպություն կառուցել, վերակառուցել և համալրել նորագույն սարքավորումներով։ Հաջորդիվ մենք պիտի լրացնենք երեք միլիոնի արդեն առողջության ապահովագրության շրջափուլը»։ Նա նաև կարևորեց որակի վերահսկման մեխանիզմների ուժեղացումը, մասնավորապես՝ բժշկական կենտրոնների և մասնագետների լիցենզավորումն ու հավատարմագրումը։

«Այսօր մենք ունենք խնդիր, որ մի կողմից բավարար այս օգտակար նյութերը չստանալով՝ թերսնուցման խնդիր է առաջանում, և մենք ասում ենք՝ պարապ կալորիաների արդյունքում ունենում ենք գերքաշության խնդիր, որը ևս շատ կարևոր մարտահրավեր է ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում»,- նշեց նա՝ անդրադառնալով առողջ սննդակարգի և կանխարգելման կարևորությանը։ Նա վստահեցրեց, որ աշխատանքներ են տարվում սննդի անվտանգության եվրոպական չափորոշիչները ներդնելու, ինչպես նաև դպրոցներում ու մանկապարտեզներում սննդակարգը բարելավելու ուղղությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան