Telegram-ը Ռուսաստանում արդեն 80%-ով արգելափակված է

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ռուսաստանում Telegram մեսենջերի միջին արգելափակման մակարդակը հասել է գրեթե 80%-ի։ Որոշ դաշնային շրջաններում Telegram դոմեյններին անհաջող հարցումների տոկոսը մոտեցել է 90%-ի, հաղորդել է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Merilo ծառայության տվյալներին։ Մարտի 14-ից և 15-ից ի վեր Ռուսաստանում Telegram-ի արագությունը զգալիորեն նվազել է։ Մինչ օգտատերերը նախկինում դժվարություններ էին ունենում լուսանկարներ և տեսանյութեր վերբեռնելու հարցում, այժմ նաև կարճ հաղորդագրություններն են  ուշանում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այնուամենայնիվ, իրավիճակը մեծապես տարբերվում է շրջանից շրջան: «Կոմերսանտ»-ի հետ հարցազրույց տված փորձագետները սա բացատրում են երթևեկության ֆիլտրման սարքավորումների կարգաբերման եղանակով. մատակարարները սարքավորումները տեղադրում են աստիճանաբար և տարբեր արագությամբ: Չնայած քիչ հավանական է, որ իշխանությունները կկարողանան ամբողջությամբ փակել Telegram-ը, «իրավիճակը հասցնել այնպիսի կետի, որ դրա օգտագործումը դառնա անհնար»: Այս մասին  ասել է «Telecom Exchange»-ի զարգացման և գործառնությունների տնօրեն Անաստասիա Բիժելովան:

Ավելի վաղ The Bell-ի և ՌԲԿ-ի աղբյուրները հայտնել էին, որ Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են Telegram-ը ամբողջությամբ փակել մինչև 2026 թվականի ապրիլը: ՌԲԿ-ի տվյալներով՝ հաղորդագրությունների հավելվածը կգործի միայն ռազմաճակատում. ռուսական զորքերը Telegram-ն օգտագործում են Ուկրաինայի պատերազմական գոտում գործողությունները համակարգելու համար:

Կրեմլը պաշտոնապես հերքում է այս տեղեկատվությունը, իսկ ԱԴԾ-ն զգուշացնում է ուկրաինական հետախուզական գործակալությունների կողմից տվյալների որսման սպառնալիքների մասին։

Մարտի 16-ին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը Telegram-ին 35 միլիոն ռուբլով տուգանել էր Ռուսաստանում արգելված բովանդակությունը հեռացնելուց հրաժարվելու համար: Այս բովանդակությունը ներառում էր «ծայրահեղականության» կոչեր, անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր և թմրանյութեր պատրաստելու և գնելու վերաբերյալ տեղեկատվություն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի