ԱՄՆ-ի կողմից աջակցվող Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը հիմնված է ռուս հեղինակների կողմից գրված և հոկտեմբերին Թրամփի վարչակազմի ստացած հուշագրի վրա։ Այս մասին Reuters-ին հայտնել են թեմային ծանոթ երեք աղբյուրներ։ Պաշտոնական կարգավիճակ չունեցող այս փաստաթուղթը պարունակում էր դրույթներ, որոնք Կրեմլը նախկինում առաջ էր քաշել բանակցությունների սեղանին, այդ թվում՝ Ուկրաինայի կողմից տարածքային զիջումներ։ …

