Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին․ Մերց

Լուրեր

27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 12 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պնդում է, որ եվրոպական պետությունները պետք է մասնակցեն Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններին։

«Անթույլատրելի է, որ բանակցությունները անցկացվեն Ուկրաինայի և եվրոպացիների գլխավերևում՝ միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև»,- հայտարարել է նա մարտի 18-ին Բունդեսթագում։ Մերցը նաև կոչ է արել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա՝ ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների համատեղ ջանքերով, փոխանցում է DW-ն։

Իր կառավարության հայտարարությունում, ԵՄ գագաթնաժողովից առաջ, նա կոչ է արել շտապ համաձայնեցնել Եվրամիությունում Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը և վերացնել խոչընդոտներն արդեն համաձայնեցված՝ Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը։ Նրա խոսքով՝ ինքը «հաստատակամորեն» կպայքարի դրա համար մարտի 19-ի գագաթնաժողովում։

«Մենք չենք կարող զիջումներ անել որևէ առանձին երկրի»,- հավելել է նա՝ ակնարկելով Հունգարիայի դիմադրությունը։

Մերցը նաև հայտարարել է, որ Գերմանիան ունի «հավաստի տվյալներ», ըստ որոնց՝ Ռուսաստանի տնտեսությունը «տուժում է այս պատերազմից և պատժամիջոցներից»։ Նրա խոսքով՝ սա այն լծակն է, որի վրա ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է շարունակեն ճնշում գործադրել։

Կանցլերը նշել է նաև, որ եթե հաջողվի հասնել կայուն խաղաղ կարգավորման Ուկրաինայում, ապա ԱՄՆ-ը հիմնավոր կերպով ակնկալում է եվրոպացիների ներդրումը, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք «սկզբից նստեն բանակցությունների սեղանի շուրջ», այդ թվում՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում արդար խաղաղության հարցը «ամբողջ տրանսատլանտյան տարածքի անվտանգության, ազատության և խաղաղության հարց է»։ Խոսքը ոչ միայն «մեծ եվրոպական երկրի տարածքային ամբողջականության», այլ նաև «մարդկայնության և արդարության» մասին է։

Մերցի խոսքով՝ Ուկրաինան «վաղուց պատրաստ է խաղաղ բանակցություններին», մինչդեռ Ռուսաստանը «համակարգված կերպով խափանում է դրանց հասնելու բոլոր ջանքերը»՝ շարունակելով դաժան հարվածներ հասցնել խաղաղ բնակչությանը։