Առաջարկում եմ ժողովրդավարական ընդդիմությանը սկսել բանակցություն համախմբման նպատակով. Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
Բոլորը

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական կյանքին, առաջիկա ընտրություններին իր ղեկավարած ուժի մասնակցությանը և իշխանությունների վարած քաղաքականությանը։ Նա հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է մասնակցել ընտրություններին և հրապարակային քննարկման հրավիրել քաղաքական ուժերին՝ միավորման հնարավորությունները քննարկելու համար։ 

Սանասարյանը նշել է, որ իր երկարատև լռությունը պայմանավորված էր դատական գործով, որով նա արդարացվել է առաջին ատյանում։ Անդրադառնալով քաղաքական դաշտին՝ նա ընդգծել է․ «Ես տեսնում եմ, որ մենք ունենք գոյաբանական խնդիր, ոչ թե զուտ ընտրություն է։ Քաղաքական դաշտը շատ ծանր վիճակում է»։

Սանասարյանը քննադատել է հեղափոխությունով եկած իշխանությանը։ «Ռեսուրս ունեցող մարդիկ, օլիգարխները, ինչ ուզում եք ասեք, այդ մարդիկ ստարտային պայմաններում ավելի լավ վիճակում են, քան մենք», – ասել է նա՝ հավելելով, որ իրենց հիմնական ռեսուրսը «ազնվությունն ու անցած ճանապարհն է»։

Նա մեղադրել է իշխանություններին յոթ տարի շարունակ «սև ու սպիտակի» և «ներկա-նախկին» բաժանման վրա խաղալու մեջ։ Խոսելով ընդդիմադիր դաշտի մասին՝ Սանասարյանը հրապարակային հրավեր է ուղղել այն քաղաքական գործիչներին, որոնք «իրենց չեն տեսնում որպես իշխանության թիկունք»։

«Ես հրավիրում եմ, բայց ոչ թե ասում եմ՝ եկեք միացեք ինձ։ Ես կարող եմ մոդերացիայի դեր ստանձնել։ Եթե չորս-հինգ ուժ կամ հանրային հնչեղություն ունեցող գործիչ գան սեղանի շուրջ, ես կլինեմ ամենավերջին համարը։ Այսինքն, հիմիկվանից ասում եմ, որ ես ցուցակի կռիվ չեմ տալու», – հայտարարել է նա՝ ընդգծելով, որ իր գլխավոր ամբիցիան «երկիրը փոխելն է»։

Դավիթ Սանասարյանը, որը մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, հայտարարել է, որ թեմայի փակումը գործարք էր։ «Ինչի՞ համար պարտակեցին այդ քննիչ հանձնաժողովի արդյունքները։ Մոզաիկա են արել։ Գինը բարձրացրին, գործարք արեցին։ Ուրիշ տարբերակ չգիտեմ», – ասել է նա։

Սանասարյանը նշել է, որ պատերազմի ժամանակ Հայաստանն ունեցել է ինքնիշխանության խնդիր, սակայն մանրամասներ չի հայտնել՝ պատճառաբանելով գաղտնիության ստորագրությունը։ «Բայց որ այսպես շարունակվի, մի օր միգուցե կարտահայտվեմ», – հավելել է նա։

Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ Սանասարյանը կասկած է հայտնել դրա անկեղծության վերաբերյալ։ «Ալիևը չի կրակում։ Այդ իր չկրակելը մեր վրա ավելի թանկ է նստում», – ասել է նա՝ պնդելով, որ խաղաղությունը հնարավոր է միայն Հայաստանի հզորացման պարագայում։ «Սեփական ժողովրդին հնարավոր պատերազմով վախեցնելով մենք շատ վատ բան ենք անում»։

Սանասարյանը քննադատել է իշխանություններին Արցախի հարցը «փակելու» փորձերի և Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումներից խուսափելու համար։ «Բնականաբար, Արցախահայերի Արցախ վերադառնալու հարցը պետք է մեր օրակարգում լինի», – եզրափակել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան