Ադրբեջանում մեկ անձ է ձերբակալվել, որը, ըստ ՊԱԾ-ի, շանտաժի է ենթարկել Ալիևների ընտանիքին հարսի մասի նյութերով

Լուրեր

26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է մի տղամարդու, որը, Ծառայության պնդմամբ, շանտաժի է ենթարկել երկրի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին։ Հանրային հեռուստաընկերության (İTV) ռեպորտաժում նշվում է, որ երկրի ղեկավարի ընտանիքին շանտաժի ենթարկած անձի հեռախոսում հայտնաբերված լուսանկարները վերցված են 18+ կայքերից։

Նշվում է, որ այս տարեսկզբից արտերկրում բնակվող բլոգերներ Մեհման և Էմին Հուսեյնովները, ինչպես նաև Գաբիլ Մամեդովը սկսել են տարածել Ադրբեջանի նախագահի հարսի՝ Ալյոնա Ալիևայի մասին զրպարտչական տեղեկություններ։ Ներկայացված է հետաքննություն, որը հիմնված է Պետական ​​անվտանգության ծառայության կողմից նախագահի ընտանիքի դեմ զրպարտչական արշավի վերաբերյալ հարուցված քրեական գործի նյութերի վրա։

Ըստ հրապարակման՝ մինչ բլոգերները զրպարտչական արշավ են իրականացրել, մի տղամարդ փորձել է կապ հաստատել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի հասցեների և արտասահմանում գրանցված բջջային հեռախոսահամարի միջոցով։ Արտերկրում գտնվող տղամարդը սպառնացել է հրապարակել տեսանյութ, որը, նրա պնդմամբ, Ալյոնա Ալիևայի մասնակցությամբ է։ Նա պահանջել է 5 միլիոն եվրո՝ տեսանյութը չհրապարակելու դիմաց։

Գործողության արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ֆ.Ս.-ն։ Ցուցմունքում նա խոստովանել է հանցագործությունը։

«Փետրվարի 11-ին ես փորձեցի կապ հաստատել Մեհման Հուսեյնովի հետ և հաղորդագրություն ուղարկեցի նրան Ֆեյսբուքում՝ խնդրելով ինձ ուղարկել այս տեսանյութերը։ Կարճ ժամանակ անց Էլման Ալիևը և Զաքի Սալիմովն ուղարկեցին ինձ այս նյութերը։ Դիտելուց հետո ես չէի հավատում, որ դրանք իրական են։ Բոլոր տեղեկությունները ստանալուց հետո ես հաղորդագրություններ ուղարկեցի Մեհրիբան, Արզու և Լեյլա Ալիևաների ֆեյսբուքյան էջերին՝ նշելով, որ ունեմ Ալյոնայի անձնական կյանքից նյութեր։ Ես հստակեցրի, որ ցանկանում եմ կապ հաստատել նրանց հետ։ Քանի որ պատասխան չեղավ, փետրվարի 15-ին ես նամակ գրեցի Հեյդար Ալիևի հիմնադրամի կայքում՝ թողնելով իմ էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը։ Ես նշեցի, որ եթե նրանք չկապվեն ինձ հետ, ես կտարածեմ այս տեղեկատվությունն ամբողջ աշխարհում»,- ասել է ձերբակալվածը, որի ինքնությունը գաղտնի է պահվում։

Նշենք, որ բլոգեր Մեհման Հուսեյնովը երկար ժամանակ է՝ տեսանյութերի շարք է հրապարակում Ադրբեջանի նախագահի ընտանիքի, հատկապես Ալիևների հարսի՝ Ալյոնա Ալիևայի մասին:

Հուսեյնովը նշում է, որ Ալիևների հարսի իրական անունն Ալյոնա Գոնչար է։ Նա ուկրաինուհի է Օդեսայից, գիշերային ակումբների սիրահար։ Համացանցում նաև նրա մի շարք լուսանկարներ և տեսանյութեր են տարածվել։ Նշվում է, որ Ալյոնան ռուսաստանաբնակ գործարար Գոդ Նիսանովի դուստրը չէ, ինչպես նախկինում լուրեր էին շրջանառվում։ Ըստ Հուսեյնովի՝ 2018 թվականին, երբ հայտարարվել էր, թե Հեյդար Ալիև կրտսերը զինվորական ծառայության է, նա իրականում չի ծառայել, այլ եղել է Ֆրանսիայում, որտեղ էլ ծանոթացել է Ալյոնայի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի