Բունդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերը, որը կասկածվում է կաշառակերության և Ադրբեջանի օգտին պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, տեղափոխվել է քննչական մեկուսարան՝ այն բանից հետո, երբ Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանը կալանքի օրդեր է տվել։ Այս մասին հաղորդել է dpa-ն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Օրդերն անհրաժեշտ է եղել, քանի որ Ֆիշերը բազմիցս բաց էր թողել դատական նիստերը, …

