Իսրայելն աջակցում է Թրամփի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակմանը. Նեթանյահու

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը «կարող է շատ բան փոխել»։ Այսօր այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Պակիստանում Իրանի հետ բանակցություններից վերադառնալիս խոսել է իր հետ։ Նեթանյահուն ասել է, որ ամերիկացիները «չեն կարող հանդուրժել Իրանի կողմից բանակցությունների մեկնարկի մասին համաձայնագրի ակնհայտ խախտումը»։

«Համաձայնությունն այն էր, որ նրանք կդադարեցնեն կրակը, և իրանցիներն անմիջապես կբացեն [Հորմուզի] նեղուցը, նրանք դա չարեցին։ Ամերիկացիները չէին կարող հաշտվել դրա հետ»,- ասել է նա։

Բացի այդ, ըստ վարչապետի՝ Վենսը Նեթանյահուին ասել է, որ ԱՄՆ տեսանկյունից կենտրոնական հարցը բոլոր հարստացված նյութերի հեռացումն է և այն բանի ապահովումը, որ առաջիկա տարիներին, հնարավոր է՝ տասնամյակներ շարունակ, Իրանի ներսում ուրանի հարստացում չի լինի․ «Սա նրանց ուշադրության կենտրոնում է և, իհարկե, դա կարևոր է նաև մեզ համար»։

Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական նավահանգիստների վրա ռազմածովային շրջափակում կիրառելու որոշմանը, շեշտել է Նեթանյահուն՝ հավելելով, որ երկու կողմերն էլ «մշտական ​​համակարգման մեջ են»։

«Մեր միջև պառակտման մասին պնդումները բացարձակապես կեղծ են։ Ճիշտ հակառակն է։ Դա կարող է վկայել յուրաքանչյուր ոք, ով ներկա է եղել այս զրույցներին և նախագահի ու նրա թիմի հետ մեր ամենօրյա քննարկումներին։ Այս մակարդակի համակարգում երբեք չի եղել»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի