Իսրայելի զինված ուժերը Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի ընթացքում իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Լիբանանի վրա։ Այս մասին հայտարարել է իսրայելցի զինվորական պաշտոնյան, գրում է CNN-ը։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելի բանակը Լիբանանը համարում է «գլխավոր օպերատիվ ճակատ», միաժամանակ պահպանելով «բարձր զգոնություն և պատրաստվածություն» Իրանի հետ կապված ցանկացած զարգացման համար։ Իսրայելի բանակը «մի քանի օրվա ընթացքում» կշրջապատի Բինտ Ջբեյլ …

