Փաշինյանի նախաճաշը՝ արտառոց կազմով․ ո՞ւր մնացին ընտրակեղծարարության ու առևանգումների մեղադրանքները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.05.2026 | 14:12
Երևանում կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը
13.05.2026 | 14:01
Հակոբ Արշակյանը ACT քոլեջի ուսանողների հետ քննարկել է նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները
13.05.2026 | 13:53
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանում Լիոնել Մեսին «Ինտեր Մայամիում»
13.05.2026 | 13:45
Ախալցխայում հայկական եկեղեցուց սրբապատկերները դուրս են բերվել և նետվել աղբամանի մոտ. հետաքննություն է սկսվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.05.2026 | 13:36
Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային զինանոցի շուրջ 70%-ը. NYT
13.05.2026 | 13:29
«200 հազար գրեֆ ենք արե, որ բան ըլնի էդ ապերացիան»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:24
Սերդար Քըլըչը՝ Թուրքիա-ի և ՀՀ-ի միջև երկկողմ առևտրի արգելքների վերացման մասին
13.05.2026 | 13:18
Երկաթուղային կապ ունենք մեր բարեկամ ՌԴ-ի հետ․ Փաշինյանը ներկայացնում է բալանսավորված արտաքին քաղաքականությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:10
Ավագանու անդամը պնդում է՝ ԴՕԿ-ը գրանցվել է կեղծիքներով, բայց ԿԸՀ-ն վարույթ չի հարուցել
13.05.2026 | 13:02
Ով ձայն է տալիս Ծառուկյանին, ուղիղ քվե է տալիս Ալեքսանդր Լուկաշենկոյին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:54
Ռուսական կողմն ԱԹՍ-ներով հարձակվել է ուկրաինական շրջանների վրա. զոհեր և վիրավորներ կան
13.05.2026 | 12:45
Ազատ Արշակյանը դատարանում հաղթել է Սամվել Կարապետյանին․ ինչ մանրամասներ են հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:34
Դիկ Ադվոկատը կդառնա աշխարհի առաջնությունում աշխատած ամենատարեց մարզիչը
13.05.2026 | 12:23
Գագիկ Ծառուկյանի փեսայից ու աղջկանից բռնագանձված գույքերը գրանցվել են պետության անունով․ Դատախազություն
13.05.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն առավոտյան նախաճաշել է Հայաստանի խոշոր գարծարարների հետ։ Վարչապետը խոսել է տնտեսական աճի, աշխատատեղերի թվի ավելացման, առողջապահության ապահովագրության մասին և գործարարներին առաջարկել դիտարկել նաև Ադրբեջանի տարածքով արտահանումների հեռանկարը։

«Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է, առաջին հերթին, TRIPP նախագծի գործարկման հետ, որն էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ արտահանումներ ևս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Սա շատ կարևոր է և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և՛ ներմուծման, և՛ արտահանման հուսալի ուղի է»,- ասել է վարչապետը։

Իսկ ովքեր են նախաճաշել Փաշինյանի հետ։ Factor TV-ն վարչապետի աշխատակազմի հրապարակած կադրերում տեսնում է նախկինում ընդդիմադիր Փաշինյանի կողմից մարդասպանության մեջ մեղադրվող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին։ Փաշինյանն ԱԺ դահլիճից էր Ալեքսանյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում տալիս։ 

Սամվել Ալեքսանյանին Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին համարում էր ընտրակեղծարար օլիգարխ, որը մենաշնորհային դիրքեր ունի մի քանի ոլորտներում: Այսօր, սակայն, այս ամենը մոռացվել է Սամվել Ալեքսանյանը մասնակցում է Փաշինյանի հետ նախաճաշի, նրա ընկերությունները Կառավարությունից հարյուրավոր միլիոնների հարկային ու մաքսային արտոնություններ են ստանում։ Նիկոլ Փաշինյանն անձամբ է գնում Ալեքսանյանների գործարաններում շրջայցերի։

«Նիկոլը մեր ախպերն ա»,- ասում էր Սամվել Ալեքսանյանը։

Հեղափոխության թեժ օրերին էլ Սամվել Ալեքսանյանը վերահաստատել էր նախկինում իր արած պնդումը։ 

«Ես ե՞րբ եմ հետ կանգնել իմ ասածից»,- լրագրողի հարցին՝ Փաշինյանը ձեր եղբա՞յրն է, ասել էր Ալեքսանյանը։

Փաշինյանի հետ նախաճաշին մասնակցող գործարարների շարքում էր նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, խոշոր գործարար Արտակ Սարգսյանը։

Այսօր՝ ապրիլի 13-ին Փաշինյանի ու Արտակ Սարգսյանի հանդիպման օրը, լրանում է աղմկահարույց ձայնագրության հրապարակման 8-րդ տարին։ 2017 թվականի ԱԺ ընտրություններից առաջ Արտակ Սարգսյանին պատկանող SAS սուպերմարկետի և այլ բիզնեսների աշխատակիցների մասնակցությամբ ժողով էր կազմակերպվել, որտեղ պարտադրել էին, որ աշխատակիցներն իրենց ծանոթ-բարեկամներով ընտրեն ՀՀԿ ցուցակով առաջադրվող Արտակ Սարգսյանին։ 

Ընդդիմադիր Փաշինյանի մեղադրանքերը՝ ուղղված թե՛ Սամվել Ալեքսանյանին, թե՛ Արտակ Սարգսյանին, սրբագրվեցին ու ենթադրյալ ընտրակեղծարարներն արդեն վարչապետ Փաշինյանի իշխանության օրոք դարձան խոշոր գործարարներ։ 

Factor TV-ն Կառավարության հրապարակած կադրերում արձանագրել է, որ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը ներկա էր նաև «Armenia Wine» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը։ Նա Կրթության և գիտության նախկին նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանի եղբայրն է։ Factor TV-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լևոն Մկրտչյանից, եղբորից՝ Վահագն Մկրտչյանից և նրանց փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման ենթակա է 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։

Փողերի լվացման, պետբյուջեի միջոցները վատնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող, ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքով անցնող ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ևս մասնակցում էր հանդիպմանը։ 

Նախաճաշին ներկա են եղել նաև Փաշինյանի օրոք օնլայն խաղային ոլորտում արտոնություն ստացած «Vivaro» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբայրը՝ Վահե Բադալյանը։ Ի դեպ, Վահե Բադալյանին պատկանող ընկերություններից մեկը 2018-ին «դուխով» բառն Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակում գրանցել է որպես մտավոր սեփականություն, և այդ ապրանքանիշի կիրառման հեղինակային իրավունքներն այլևս պատկանում են այդ ընկերությանը։

Հանդիպմանը ներկա էին նաև հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերություններից մեկը՝ «Թիմ տելեկոմը» ձեռք բրած Հայկ Եսայանը, «Գրանդ Քենդի» և «Գրանդ տոբակո» ընկերությունների սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները, ընդհանուր առմամբ՝ շուրջ 20 գործարար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան