Հավաստիացնում եմ` ո՛չ միայն ՌԴ դեսպանը, այլ նաև մյուսները, երբ ԿԸՀ են գալիս, իրենց թույլ չեն տալիս քաղաքական հարց բարձրացնել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
09.07.2026 | 21:00
«Ուժեղներն» այնքան թույլ են, էլ ինչքա՞ն թուլացնենք․ փողոց չեն կարող գեներացնել՝ իրար հետ լեզու չեն գտնում․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 20:56
Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 20:52
Ստամբուլում վնասել են հայկական գերեզմանատան դամբարանները
09.07.2026 | 20:43
ԱԺ անցած ՔՊ-ականները իրենց ճակատին կրում են ԲՀԿ-ի գողացված ձայների դրոշմը. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 20:29
Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց
09.07.2026 | 20:24
Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 20:00
Փաշինյանն իրագործում է իր խոստումը, որ Գագիկ Ծառուկյանին պետք է բոմժ դարձնի․ ռեպրեսիվ գործիքներ է կիրառում․ Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է առաջիկա ընտրություններին վերաբերող մի շարք հարցերի՝ կուսակցությունների ֆինանսավորումից մինչև քարոզչության կանոններ և ընտրական օրենսդրության նոր կարգավորումներ։

Անդրադառնալով ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը և հնչող մեկնաբանություններին, թե արդյո՞ք քննարկվել է ռուսամետ ուժերի գրանցման հարցը, ԿԸՀ նախագահը հերքեց նման քննարկումների առկայությունը։

«Այս ընթացքում մի այնպիսի շաբաթ չկա, որ մեկ կամ երկու դեսպանի կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ չհանդիպեմ։ Ես հավաստիացնում եմ՝ ոչ միայն ՌԴ դեսպանը, այլ մնացած բոլոր դեսպանները կամ այլ միջազգային գործընկերները, երբ գալիս են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որևէ մեկն իրեն թույլ չի տալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ինչ-որ քաղաքական հարց կամ ընտրություններից դուրս հարց բարձրացնել»,- նշեց նա։

Խոսելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի պահանջի մասին՝ չգրանցել Սամվել Կարապետյանի ուժին՝ վկայակոչելով նրա կապիտալի արտաքին ծագումը, Վահագն Հովակիմյանը պարզաբանեց օրենսդրական կարգավորումները։

«Կուսակցության ֆինանսական ծագումը պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նվիրատվությունների հաշվին։ Եվ մեկ քաղաքացին տարվա ընթացքում կուսակցությանը կարող է նվիրաբերել 10 միլիոն դրամ։ Եթե որևէ քաղաքացի կփորձի, ոչ նաև ուրիշի անունով օգտագործելով, այսինքն՝ ինքը ունի, ենթադրենք, 20 միլիոն դրամ, բայց 10 միլիոնից ավել չի կարող ինքը նվիրաբերել, կփորձի այդ մյուս 10 միլիոնը ուրիշի անվամբ նվիրաբերել, նա կատարած կլինի քրեորեն պատժելի հանցագործություն։ Եթե կոնկրետ անձը, եթե ՀՀ քաղաքացի է, կարող է 10 միլիոն դրամ նվիրաբերել, վերջ»,- ընդգծեց ԿԸՀ նախագահը։

Մեկնաբանելով պաշտոնյաների և ընդդիմադիրների կողմից իրականացվող հանդիպումները, որոնք ընկալվում են որպես վաղաժամ քարոզարշավ, Հովակիմյանը նշեց, որ օրենքի սահմանափակումները վերաբերում են միայն պաշտոնական քարոզարշավի շրջանին։

«Մեր օրենսդրությունը սահմանափակումները քարոզարշավի այդ մեկամսյա համար է դրել։ Մեր օրենսդրության ամբողջ տրամաբանությունը կայանում է նրանում, որ քաղաքական ուժերը չորս տարի տասնմեկ ամիս ազատ են քարոզչություն իրականացնելու։ Շատ վատ է, որ մեր քաղաքական ուժերը ընտրություններից ամիսներ առաջ են սկսում ակտիվ քարոզչություն ծավալել։ Քաղաքական գործչի համար չկա որևէ հրապարակային գործողություն, որը քարոզչական տոն չունենա։ Եկեք դա արձանագրենք, որովհետև քաղաքական գործիչը, եթե նույնիսկ իր անձնական տիրույթում, բայց դա հրապարակվում է, էլի քարոզչական է»,- ասաց պաշտոնյան։

Վահագն Հովակիմյանը ներկայացրեց նաև ընտրական օրենսդրության նոր փոփոխությունները, մասնավորապես, այն դեպքի համար, երբ խորհրդարան պետք է անցնի երրորդ քաղաքական ուժը։ Ի տարբերություն 2021 թվականի, երբ մանդատ էր ստանում առավելագույն ձայն հավաքած ուժը, այժմ կգործի այլ սկզբունք։

«Ներկայիս օրենսդրությունն ասում է, որ այն կուսակցությունը կամ դաշինքը, որն ավելի մոտ է շեմին, իր անցողիկ շեմին։ Այսինքն, կարող է իրավիճակ ստեղծվել, որ, օրինակ, 3,95% ձայն հավաքած կուսակցությունը, 7,9% ձայն հավաքած կուսակցությունից առաջ անցնի»,- նշեց ԿԸՀ նախագահը։

Խոսելով ընտրացուցակներից այն քաղաքացիներին հանելու մասին, ովքեր 10 և ավելի տարի Հայաստանում չեն, ԿԸՀ նախագահը պարզաբանեց, որ հիմքը ոչ թե ֆիզիկական ներկայությունն է, այլ անձը հաստատող փաստաթղթի վավերականությունը․ «Որպեսզի մեր քաղաքացին բնակչության պետական ռեգիստրից տեղափոխվի ընտրողների ցուցակ, ինքը պիտի ունենա ուժի մեջ անձը հաստատող փաստաթուղթ։ Մեր բոլոր անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը 10 տարի է։ Նշանակում է՝ 10 տարին լրացել է, մի հատ էլ վեց ամիս է անցել՝ 10 տարի վեց ամիս անցել է, և ինքը իր անձը հաստատող փաստաթուղթը չի թարմացրել»։

Առաջադրումների վերջնաժամկետը ապրիլի 23-ն է, սակայն ԿԸՀ նախագահը կանխատեսում է, որ, ըստ ձևավորված ավանդույթի, հիմնական հայտերը կներկայացվեն վերջին օրը։ 

«Ենթադրում եմ, որ մինչ այդ շատ քիչ առաջադրում կունենանք»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան