Փաշինյանը շառից-փորձանքից հեռու՝ ճիշտ կանի մնա իր գրասենյակում․ միշտ մի վնաս գալիս է, նայեք վերջին 10 բեմելները․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.04.2026 | 21:00
Հավաստիացնում եմ` ո՛չ միայն ՌԴ դեսպանը, այլ նաև մյուսները, երբ ԿԸՀ են գալիս՝ թույլ չեն տալիս քաղաքական հարց բարձրացնել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 20:57
Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է. ՆԳՆ
13.04.2026 | 20:45
Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութը կեղծ է․ ուժերը չեն միավորվել
13.04.2026 | 20:33
Թրամփը սպառնում է ոչնչացնել իրանական նավերը, որոնք կփորձեն հատել Հորմուզը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման ֆոնին
13.04.2026 | 20:22
Մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը՝ ռաբոնա հարվածով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 20:10
Մագյարը խոստացել է չարգելափակել ԵՄ-ի կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը
13.04.2026 | 20:00
Փաշինյանը շառից-փորձանքից հեռու՝ ճիշտ կանի մնա իր գրասենյակում․ միշտ մի վնաս գալիս է, նայեք վերջին 10 բեմելները․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 19:53
Այրվել է տնակ․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն
13.04.2026 | 19:41
Իսրայելն աջակցում է Թրամփի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակմանը. Նեթանյահու
13.04.2026 | 19:30
Տպավորություն է՝ Սամվել Կարապետյանին ՌԴ-ում ասել են՝ գնա ՀՀ-ում իշխանափոխություն արա, թե չէ՝ բիզնեսներիդ տերը չես լինի․ Լիլիթ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 19:19
Մալխաս Ամոյան․ Լավ մարզավիճակում եմ Եվրոպայի առաջնությունից առաջ, կփորձեմ նվաճել 5-րդ ոսկե մեդալը
13.04.2026 | 19:08
ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը սկսվել է
13.04.2026 | 19:00
Ավտոբուսի վարորդի ծեծի գործով 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
13.04.2026 | 18:49
Արմեն Բաբալարյան․ «Արթուր Ալեքսանյանը մեկ ամիս բուժվել է Գերմանիայում, իսկ հիմա գորգի վրա է, մարզվում է»
13.04.2026 | 18:37
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է մինչև 24 տարի
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է առաջիկա ընտրություններին, ընդդիմադիր դաշտի մարտավարությանը և իրենց ուժի վարկանիշին վերաբերող հարցերին։

Անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցմանը, որի համաձայն՝ իրենց դաշինքը 4% վարկանիշ ունի, Արթուր Խաչատրյանը խորը թերահավատություն հայտնեց։

«Սոցիոլոգիան ազնիվ գիտություն է, և անազնիվ մանիպուլյացիաներն անարգանք են գիտության նկատմամբ, այլ ոչ թե քաղաքական ինչ-որ խնդիրներ և ոչ միայն քաղաքական մանր խնդիրներ լուծելու համար։ Հիմա Միջազգային հանրապետական ինստիտուտը, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց եկեք ընդունենք, որ Թրամփը չի արել, էլի, այդ հարցումները։ Այսինքն՝ դա նշանակում է, որ ես 4%-ի նկատմամբ առլեցուն եմ խորը սկեպտիցիզմով։ Վստահությունս այդ 4% թվի նկատմամբ շատ ցածր է և ձգտում է զրոյի»,- ասաց նա։

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ է նվազել իրենց վարկանիշը 2021 թվականի 21%-ի համեմատ, և ինչպե՞ս են պատրաստվում համոզել հիասթափված ընտրողներին, Խաչատրյանը նշեց. «Ընդունենք մի բան, որ փողոցով իշխանություն փոխելը ոչ թե պրակտիկա է, այլ բացառություն։ Մեր ընտրազանգվածի մի էական մաս իրոք կարծում էր, որ մենք կհավաքենք մեծամասնություն և կկարողանանք փոխել իշխանությունը։ Մեծամասնություն չկազմեցինք Ազգային ժողովում, մի քանի փորձ արվեց։ Մենք կարծում եմ, որ կարող ենք։ Մենք ասելով՝ այստեղ ի նկատի ունեմ հավաքական ընդդիմությանը, որովհետև որևէ մի քաղաքական ուժ, կարծում եմ, չի կարողանա, բայց հավաքական ընդդիմությունը կարող է։ Մեր մրցակցային առավելություններից մեկն այն է, որ մենք ունեցել ենք փորձ»։

Պատգամավորը չբացառեց, որ իրենց ընտրողների մի մասի «միգրացիա» է տեղի ունեցել դեպի Սամվել Կարապետյանի նոր քաղաքական ուժը։

Միաժամանակ, Արթուր Խաչատրյանը բացատրեց, թե ինչու իրենք չեն միավորվել Սամվել Կարապետյանի ուժի հետ մեկ դաշինքի շուրջ։

«Ընդհանրապես դաշինք կազմելու տրամաբանությունն ինչո՞ւմ է։ Երբ կա սիներգետիկ լուծում։ Ավելի պարզ ասած՝ եթե մեկին գումարած մեկ հավասար է երկուսի, որևէ իմաստ չկա։ Եթե երկու ուժերը գումարես իրար և կստանաս գոնե 850,000 ձայն, այդ դեպքում իմաստ ունի դաշինք կազմելը։ Հիմա, մեր գնահատականով, այդ երկուսի միավորումը լրացուցիչ ինչ-որ մի բան չէր տալու։ Հետո արդեն՝ ընտրություններից հետո, դա դառնում է իրար հետ աշխատելը, դա արդեն կենսական խնդիր է դառնում»,- ասաց նա։

Մեկնաբանելով տեսակետը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն ընտրություններին «նվեր է» Նիկոլ Փաշինյանին, քանի որ կրկնվելու է 2021 թվականի սցենարը, Խաչատրյանը կտրուկ մերժեց այդ պնդումը։

«Այդ պնդումն իրականության հետ բացարձակապես որևէ առնչություն չունի։ Իր [Սամվել Ֆարմանյանի] և էլի մի քանի, չգիտեմ, նախկին թե ներկայիս կուսակցության անդամների իրենց գնահատականներն իրականության հետ որևէ առերս չունեն։ Դա, այսպես կոչված, սոփեստություն է, երբ դու վերցնում ես մի հատ կեղծ թեզ և քո ամբողջ տեսությունը կառուցում ես այդ կեղծ թեզի վրա»,- հայտարարեց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների, հաճախ չի երևում փողոցներում՝ ժողովրդի հետ շփվելիս, պատգամավորը պատասխանեց. «Վերջին անգամ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Կոտայքում էին և ունեցել են հանդիպում։ Եվ, ի տարբերություն, օրինակ, շատ այլոց հանդիպումների, face control չեն անցնում այդ հանդիպումների մասնակիցները։ Իսկ Փաշինյանին ես էլի եմ ասում, միգուցե, շառից-փորձանքից հեռու, ճիշտ կանի՝ ինքն էլ մնա իր գրասենյակում, որովհետև, էլի եմ ասում, նայեք իր վերջին 10 բեմելները. միշտ մի վնաս է տալիս։ Պարոն Քոչարյանն այդպիսի էժանագին բաներ չի անում, դա սուտ է և կեղծիք»։

Նա նաև սուր քննադատեց Նիկոլ Փաշինյանի վարքագիծը. «Եթե դու ութը տարի է՝ վարչապետ ես, և հանկարծ քո վարքագիծը փոփոխում ես ընտրություններից երեք ամիս առաջ, ակնհայտ է, չէ՞, որ դա կեղծ վարքագիծ է։ Քո իրական վարքագիծը փողոց փակեք, որ ինքը անցնի… Նիկոլ Փաշինյանը կյանքում քանի՞ անգամ է գնացել ինչ-որ մի հատ կնոջ ասել՝ գիտե՞ք, ծանր է ձեր պայուսակը, տվեք տանեմ տուն։ Մարդ գցեց իր… շարասյան տակը, սպանեց երիտասարդ կնոջը, հղի կնոջը, չկանգնեցին նույնիսկ։ Հիմա, տեսեք, վա՜յ, այսպես, վեր է կենում, տանում է, էլի»։

Պատասխանելով հարցին, թե ինչու ՀՅԴ-ն սեփական շարքերից առաջնորդ չի առաջադրում, այլ դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Խաչատրյանը նշեց, որ նպատակն ավելի բարձր է անձնական հավակնություններից։

«Մենք դեռ տարեսկզբին էինք ասում, որ ընտրություններում հաղթելու միակ տարբերակը մի քանի խոշոր ընդդիմադիր բլոկով մասնակցելն է։ Հիմա մեզ համար կարևորն այն չէ, Դաշնակցությունը նոր խորհրդարանում կունենա յոթ, թե՞ ինը մանդատ։ Մեր նպատակը Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկելն է և երկրում որակապես նոր ազգային իշխանություն ձևավորելը։ Եվ այստեղ ամբիցիաների խնդիր չի, նպատակը շատ ավելի բարձր է։ Մեր շանսերն ավելի շատ են Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան