Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է մինչև 24 տարի

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկին մեղավոր է ճանաչվել պետական ​​պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Եկատերինբուրգի Կիրովսկի շրջանային դատարանը դատավճիռը կայացրել է ապրիլի 13-ին, հաղորդում է «Կոմերսանտ-Ուրալ»-ը, գրում է Meduza-ն։

Հաշվի առնելով, որ Շիխլինսկին մարտի սկզբին դատապարտվել է 22 տարվա ազատազրկման (առաջին չորս տարին՝ բանտարկություն, մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութ)՝ 2001 և 2011 թվականներին կատարված սպանության և սպանության փորձի մեղադրանքով, նա, ընդհանուր ամռամբ, 24 տարի ազատազրկում կկրի։

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործը, որի մեջ մեղադրվում էին Շահին Շիխլինսկին և նրա որդի Մութվալան, ծագել է 2025 թվականի հուլիսին ադրբեջանական սփյուռքի առաջնորդի ձերբակալությունից։ Երբ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները փորձել էին Շիխլինսկիին դուրս քաշել նրա որդու՝ Մութվալայի վարած մեքենայից, վարորդը կտրուկ հետընթաց էր կատարել, ինչի հետևանքով ԱԴԾ աշխատակիցներից մեկն ընկել էր։

Մութվալա Շիխլինսկին պնդել էր, որ պատահաբար է հարվածել հատուկ նշանակության զորքերի աշխատակցին։ Նա ասել էր, որ զղջում է միջադեպի համար, բայց հերքել է որևէ հանցանք։ Դատարանը Մութվալա Շիխլինսկիին դատապարտել է 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։

Ուրալում ադրբեջանական սփյուռքի անդամները ձերբակալվել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամի ֆոնին, որը բռնկվել էր 2024 թվականի դեկտեմբերին Ղազախստանի Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո: Բաքուն պատահարի համար ՌԴ-ին է մեղադրում։

Մարտին դատարանը քննում էր 2001-2011 թվականներին գործարարների սպանությունների և սպանության փորձերի վերաբերյալ գործը, որում մեղադրվում էին Ուրալում ադրբեջանական սփյուռքի վեց անդամներ և դրա ղեկավար Շահին Շիխլինսկին: Դատարանը մեղադրյալներին դատապարտել էր 10-ից 22 տարվա ազատազրկման:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի