Տպավորություն է՝ Սամվել Կարապետյանին ՌԴ-ում ասել են՝ գնա ՀՀ-ում իշխանափոխություն արա, թե չէ՝ բիզնեսներիդ տերը չես լինի․ Լիլիթ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի տեսաուղերձին, նրա ղեկավարած կուսակցության հանրահավաքին, Ռուսաստանի հետ հարաբերություններին և հնարավոր պատերազմի վերաբերյալ իշխանության ու ընդդիմության հայտարարություններին։

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի տեսաուղերձին, որտեղ նա խոստանում է իշխանությունից հեռացնել «մեր ազգը խայտառակող» խմբակին, Լիլիթ Մինասյանը կասկած հայտնեց, որ տեքստը պատկանում է հենց Կարապետյանին։

«Համենայն դեպս, հասկանում եմ, որ տեքստային առումով և բովանդակային առումով այդ տեքստերը նա չի արտաբերում և չի կարող իր սեփական մտքով այդ նույն գաղափարները հանրությանը ներկայացնել, որովհետև հայերենի հետ ինչ-որ խնդիրներ ունի։ Ես կառաջարկեի, օրինակ, լավ էր արհեստական բանականությունը ամբողջությամբ խոսեր, կամ լավ էր գոնե ռուսերենով մարդը դիմի հանրությանը, որպեսզի իր միտքը լինի, ոչ թե այն մտքերը, որը նրան տալիս են։ Խայտառակությունը նրա անգրագիտությունն է և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության մասին գեթ մեկ բառ հայերեն չկարողանալ արտասանելը»,- հայտարարում է ՔՊ-ական պատգամավորը։

Ըստ նրա՝ ընդդիմության հանրահավաքներին մասնակցող մարդկանց թիվն ու կազմը վերջին հինգ տարում չի փոխվել։

«Այս վերջին հինգ տարիների ընթացքում ընդդիմության հանրահավաքների թվային պատկերը մշտապես եղել է այդ շրջանում։ Այսինքն՝ մեր հասարակության ընդդիմության շերտը մաշվեց-մաշվեց, եկավ-հասավ այս նույն թիվը, ինչը եղել է բոլոր ընդդիմադիր շարժումների հանրահավաքներին։ Այնտեղ տեսնում էինք հանրապետական դեմքերի, այնտեղ տեսնում էինք քոչարյանական դեմքերի, բոլոր այն մասնակիցներին, որոնք մշտապես գնացել են ընդդիմության ցույցերին»,- ասաց Մինասյանը։

Խոսելով ընդդիմադիր ուժերի հնարավոր կոնսոլիդացիայի մասին՝ Մինասյանը նշեց. «Խնդիրը ուրիշ բանի մեջ է, որ մենք ենք ասում, որ նրանք կոնսոլիդացիայի են գնացել, բայց նրանք շատ մեծ կամքով փորձում են հետ մնալ այդ մտքից։ Ախր դա ակնհայտ է, չէ՞, որ բոլոր ուժերն ունեն նույն ծրագրերը, ունեն նույն խոսույթը, անգամ տերմինները, նախադասությունները կազմում են նույն ձև, ոնց որ գրած-տված լինեն այդ «մետադիչկան» իրենց»։

Լիլիթ Մինասյանը մեկնաբանեց Սամվել Կարապետյանի հայտարարությունը, թե ՔՊ-ի վերընտրվելու դեպքում Ռուսաստանի հետ հուլիսին սպասվում է տնտեսական պատերազմ։

«Ես չեմ հասկանում, պարոն Կարապետյանը հուշո՞ւմ է Ռուսաստանի Դաշնությանը, որ կարելի է տնտեսական պատերազմ սկսել Հայաստանի հետ։ Հիմա եկեք հասկանանք՝ պարոն Կարապետյանն ո՞ւմ շահերն է պաշտպանում այստեղ։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի՞։ Սամվել Կարապետյանն այլ շահ չունի, քան Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության կախվածությունը խորացնելը և ավելի ու ավելի վասալի կարգավիճակ դարձնելը»,- հայտարարեց ՔՊ-ականը։

Պատգամավորը զուգահեռ անցկացրեց իշխանության և ընդդիմության կողմից հնչող «պատերազմի» թեզերի միջև։

«Մենք չենք ասում՝ մենք չընտրվենք՝ պատերազմ է լինելու։ Այս կոնֆիգուրացիայում մենք չընտրվենք՝ պատերազմ է լինելու։ Այս կոնֆիգուրացիան, որ դուք շեշտեցիք թվերը, հստակ մեր ընդդիմության ներկայացուցիչները, որոնք կարող են անցնել խորհրդարան։ Որովհետև այդ երեք ուժերը նույն ծրագիրն են առաջարկում և առաջարկում են խաղաղությունը արդեն իսկ հաստատված, մեր ունեցած որոշումներով և թղթերով ամրագրված խաղաղությունը ռևիզիայի ենթարկել։ Եթե այլ ուժեր լինեին մեր ընդդիմությունում, մենք նման թեզ չէինք կարող ասել»,- նշեց Լիլիթ Մինասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան