Հունիսի 6-ին Հայաստանում կանցկացվի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթը, որի նպատակով Կառավարությունը հատկացնում է շուրջ 665 միլիոն դրամ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Այն ուղղված է լինելու միջոցառման կազմակերպչական, տեխնիկական, բովանդակային և այլ անհրաժեշտ ծախսերի իրականացմանը»,- ասաց նախարարը։ Մրցույթին մասնակցելու են 11 երկրների ներկայացուցիչներ, Հայաստանը …

