«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
23.10.2026 | 15:32
Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
23.10.2026 | 14:52
Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե Ռուսաստանը հայկական ապրանքների դեմ սահմանափակումներ է կիրառում և տնտեսական ճնշում է գործադրում Հայաստանի նկատմամբ, հարց է առաջանում. ինչո՞ւ պետք է Հայաստանն ընդհանրապես մնա ԵԱՏՄ-ում»,- այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը։

Խուրշուդյանի խոսքով՝ Ռուսաստանն ընտրությունների նախաշեմին Հայաստանի նկատմամբ կիրառում է ճնշման և սպառնալիքի մարտավարություն՝ փորձելով ազդել երկրի ներքաղաքական գործընթացների վրա։

Ըստ փորձագետի՝ «300,000 ադրբեջանցիների վերադարձի» գաղափարը ձևավորվում և առաջ է մղվում ինչպես Բաքվի, այնպես էլ Մոսկվայի մասնակցությամբ, սակայն նման սցենարներն անհնար է իրականացնել։

Խուրշուդյանը նաև կարծում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կան տարաձայնություններ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, և որ Բաքուն որոշ դեպքերում անազնիվ է վարվում նույնիսկ Անկարայի նկատմամբ։

Հարցազրույցում քննարկվել են նաև Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարները, «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը և Արթուր Օսիպյանի գործը, որին Խուրշուդյանը անվանել է ժամանակակից Հայաստանի առաջին քաղբանտարկյալը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան