Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքով պայմանավորված՝ ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը։
«Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում։