Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Անահիտ Ադամյանը Factor TV-ի տաղավարում հայտարարել է, որ իրենց կուսակցությունը պատրաստվում է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունը կասեցնելու հարցով։ Ադամյանն անդրադարձել է նաև նախօրեին տեղի ունեցած բանավեճին, Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցներին և հետընտրական հնարավոր զարգացումներին։

Անահիտ Ադամյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք «Հանրապետություն» կուսակցությունը դիմելու է ԿԸՀ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունը չեղարկելու պահանջով, հաստատել է, որ իրենք նախաձեռնում են այդ գործընթացը։

«Եվ, այո՛, հենց հիմա, երբ մենք հարցազրույց ենք վարում, «Հանրապետություն» կուսակցության փաստաբանները պատրաստում են մեր դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ես կարծում եմ, որ դա պետք է աներ իշխանությունը, որովհետև իշխանության ուղիղ պարտականությունն է ընտրությունները մրցակցային, ժողովրդավարական, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելը»։

Նա պարզաբանել է, որ իրենք դիմելու են ԿԸՀ-ին, որպեսզի վերջինս իր հերթին դիմի դատարան՝ կուսակցության մասնակցությունը կասեցնելու համար, քանի որ հանձնաժողովն ինքը նման լիազորություն չունի։

«Միանշանակ կասեցնել գրանցումը, որովհետև այստեղ կա շատ նուրբ պահ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ լիազորությունը չունի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը պետք է լինի դիմել դատարան՝ կասեցման համար։ Ամբողջ խնդիրը սա է, և մենք այս խնդրի մասին էլ ենք ընտրապայքարի, ընտրարշավի ժամանակ ասել, որ ամբողջ հինգ տարի մենք շատ լավ գիտեինք, թե Հայաստանի Հանրապետության դեմ ինչ հիբրիդային պատերազմ է մղվում, բայց մենք մեր օրենսդրությունը չենք կատարելագործել այնքան, որ Ռուսաստանը ո՛չ իր տնտեսական, ո՛չ իր քաղաքական միջոցները գործադրելով Հայաստանի Հանրապետությունում չփորձի հեղաշրջում անել»։

Խոսելով Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող տնտեսական ճնշումների և դրանց քաղաքական դրդապատճառների մասին՝ Ադամյանը նշել է, որ Ռուսաստանի նպատակը Հայաստանը և տարածաշրջանն անկայունության մեջ պահելն է։

«Ռուսաստանի Դաշնության գերխնդիրը տարածաշրջանում խաղաղության չհաստատումն է։ Ռուսաստանի Դաշնության գերխնդիրն է Հայաստանի Հանրապետությունը և ամբողջ տարածաշրջանը պահել շրջափակման մեջ։ Դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Ամբողջ քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնության, թե՛ 2020-ից առաջ, թե՛ 2020-ի ժամանակ, թե՛ հատկապես 2020-ից հետո, ուղղված է այդ նպատակին»,- ասել է նա՝ հավելելով. «Ռուսաստանի Դաշնությանը ինքնիշխան պետություն պետք չի։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իբրև «Բելառուս»՝ «հայկական Բելառուս»։ Մենք «Բելառուս» չենք դառնալու»։

Ըստ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչի՝ հետընտրական շրջանում լայնածավալ ցնցումներ տեղի չեն ունենա, քանի որ դրա համար անհրաժեշտ հանրային զանգված չկա, սակայն որոշ ուժեր կփորձեն արհեստականորեն հրահրել անկարգություններ։

«Ես չեմ կարծում, որ հետընտրական գործընթացներ Հայաստանի Հանրապետությունում լինելու են, որովհետև այդ կրիտիկական զանգվածը, որը պետք է դուրս գար, լցվեր փողոցները և իշխանափոխության հենք դառնար, Հայաստանի Հանրապետությունում վաղուց դա գոյություն չունի… Որևէ զանգվածային ցույց Հայաստանի Հանրապետությունում եթե հետընտրական գործընթացների շրջանակում լինելու է, չի լինելու գրանցվել-չգրանցվելու պատճառով, լինելու է սոսկ հրահանգով՝ հեղաշրջում շարունակելու հրահանգով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


Ռոբերտ Անանյան