Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ զրույցի ընթացքում նշվել է՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա։ Ընդգծվել է նաև, որ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, …

