«Արմատ մեդիա»-ի աշխատանքը դադարեցվել է․ իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Այսօր ժամը 11:00-ի սահմաններում իրավապահ մարմինների աշխատակիցները ներխուժել են «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագրություն և խուզարկություններ իրականացրել։

«Առավոտյան այստեղ մուտք են գործել մի խումբ մարդիկ, ներկայացել են Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, ինձ տվել են դատարանի որոշում, որի համաձայն՝ իրավունք ունեն խուզարկել «Արմատ մեդիա»-ի խմբագրությունը: Այս սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ և «Արմատ մեդիա»-ի բոլոր աշխատակիցների հեռախոսները, այս պահի դրությամբ՝ 11 հեռախոս»,- քննչական գործողություններին զուգահեռ լրագրողների հետ զրույցում ասաց «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագիր Աղավնի Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների ծառայողներն իրենց ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է՝ իրավունք ունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի գործի շրջանակում «Արմատ մեդիա»-ի խմբագրությունից առգրավել համակարգիչներ, կրիչներ և հեռախոսներ։

Ավել վաղ Factor TV-ն գրել էր, որ Ալեքսանյանն իր հայտարարագրում նշել է «Արմատ Մեդիա» ՍՊԸ-ում մասնակցություն, որը նա ձեռք է բերել 2025 թվականին. ընկերության կանոնադրական կապիտալն ընդամենը 1000-ական դրամ է։ Ընդ որում՝ Ալեքսանյանն «Արմատ Մեդիա» ՍՊԸ-ին անտոկոս փոխառություն է տվել 1 մլն դրամ։

«Այդ հիմքով վերցրել են բոլորի հեռախոսները, տարել իմ և գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանի համակարգիչները՝ ասելով, որ քանի որ համակարգիչներն այս հասցեում են, հետևաբար, ենթակա են առգրավման։ Ուշագրավ է, որ դատարանի որոշման մեջ նշվում էր, որ «Արմատ մեդիա»-ի խմբագրությունում փնտրում են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կոչին վերաբերող բաներ, աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող բաներ, հավաքներին մասնակցելու երթուղիների վերաբերյալ կրիչներ և տվյալներ, ուսումնասիրել են, խուզարկել են այստեղի դարակները։ Այսպես ասեմ՝ «Արմատ մեդիա»-ի աշխատանքը կաթվածահար է, մենք չենք կարող աշխատել, կայքն այս պահին չի կարող գործել, հաղորդումներ չենք կարող ունենալ»,- մանրամասնեց Սուքիասյանը։

Ավելի ուշ նաև ոստիկանության աշխատակիցներ են եկել խմբագրության շենք, լրատվամիջոցի մի շարք աշխատակիցներ և լրագրողներ քննչական գործողությունների սենյակում են եղել, մի մասին էլ չի թույլատրվել սենյակ մտնել։

«Սա իշխանությունների պայքարն է ընդդեմ ազատ լրատվամիջոցի, ազատ խոսքի: Եվ սա պետք է միջազգային հանրությունը կոնկրետ արձագանքի։ Սա այն նախադեպն է, որը հաջորդեց երեկվա մեծ բանավեճին, և ստացվում է այնպես, որ մեծ բանավեճից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը հստակ պարտվեց իր խոսքով, այսօր արդեն հարձակում գործեց լրատվամիջոցի և ազատ խոսքի դեմ։ Սա միայն քաղաքական է, այստեղ մեդիայի աշխատանքի հետ կապված ոչ մի խնդիր չկա, միայն քաղաքական շահի սպասարկումն է ընտրություններից առաջ, որպեսզի մենք չկարողանանք աշխատել։ Խմբագրությունն ի՞նչ կապ կարող էր ունենալ Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող այդ մեղադրանքի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը։

Ավելի քան 4 ժամ տևած խուզարկություններից հետո իրավապահ մարմիններն առգրավել են լրատվամիջոցի բոլոր 4 համակարգիչները, ինչի հետևանքով այս պահին դադարեցված է «Արմատ մեդիա»-ի գործունեությունը։

Ռոզա Վարդանյան