Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Ազովի ծովում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Նատրա» և «Ցիրկոն» ջերմանավերի վրա, որի հետևանքով Ադրբեջանի հինգ քաղաքացիներ են զոհվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նավերը Թուրքիայից ուղևորվում էին Դոնի Ռոստով՝ հացահատիկ բեռնելու, երբ չորսական անօդաչու թռչող սարքեր հարվածել են նավերին։

Հաղորդվում է, որ երկու նավերն էլ նավարկել են օտարերկրյա դրոշների ներքո և կապված չեն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանցի նավաստիները ծառայել են բացառապես կամավորական հիմունքներով։ Նրանց մասնակցությունը կապված չի եղել որևէ կառավարական ծրագրի կամ գործունեության հետ։

Պաշտոնական Բաքուն հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ անցած գիշեր անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել երկու օտարերկրյա բեռնատար նավեր, որոնց անձնակազմի կազմում, ընդհանուր առմամբ, 25 Ադրբեջանի քաղաքացի է եղել։ Նա նշել է, որ նավերն Ադրբեջանին չեն պատկանում։

Նշվում է, որ ԱԳՆ-ն ներկայում համակարգում է այս հարցի շուրջ աշխատանքները Ադրբեջանի համապատասխան պետական ​​մարմինների, երկրի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների և շահագրգիռ երկրների իրավասու մարմինների հետ: Դեպքի վայր են ուղարկվել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան մի քանի աշխատակիցներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի