Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը քննել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի և կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմի նկատմամբ ընտրված խափանման միջոցի երկարաձգման դեմ ներկայացված բողոքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը չի բավարարել բողոքը։ Որոշման համաձայն՝ Ալի Քերիմլիի և Մամեդ Իբրահիմի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով։ Ավելի վաղ՝ փետրվարի 9-ին, Ալի Քերիմլիի …

