Կայա Կալլասը կարող է լքել պաշտոնը․ Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում են բարեփոխել ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունը․ FT

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունները քննարկում են 15 տարի առաջ ստեղծված ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունը բարեփոխելու տարբերակներ՝ աշխարհաքաղաքական ճգնաժամերին դաշինքի արձագանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը, փոխանցում է Meduza-ն։

Հինգ աղբյուրների համաձայն՝ տարբերակներից մեկը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին պաշտոնից ազատելն ու նրա ղեկավարած Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը (EEAS) տարեկան մեկ միլիարդ եվրո բյուջեից զրկելն է։ Այդ դեպքում այս լիազորությունները կվերադարձվեն Եվրոպական հանձնաժողովին ու ԵՄ անդամ պետություններին։

«Ակնհայտ է, որ [EEAS-ը] այսօրվա աշխարհում չի աշխատում այնպես, ինչպես պետք է։ Այն անգործունակ է։ Խնդիրը կառուցվածքային է, ինչը նշանակում է, որ կառույցն ինքնին պետք է վերակառուցվի»,- ասել է FT-ի աղբյուրներից մեկը։

Մասնավոր զրույցներում եվրոպական երկրների ներկայացուցիչները նշում են, որ Եվրոպական արտաքին գործերի ծառայության, ազգային արտաքին գործերի նախարարությունների և Եվրոպական հանձնաժողովի ու Խորհրդի արտաքին հարաբերությունների վարչությունների գործառույթները համընկնում են, նաև համակարգվածության պակաս կա։ Այս բողոքները սրվել են այն փաստի պատճառով, որ Կայա Կալլասը, որոշների կարծիքով, «չափազանց հաճախ է արտահայտում իր սեփական տեսակետները ԵՄ-Չինաստան հարաբերությունների նման հարցերի վերաբերյալ և առաջ է քաշում առաջարկներ, որոնք դեռևս չեն հաստատվել եվրոպական մայրաքաղաքների կողմից»։

Պաշտոնյաները, սակայն, ընդգծում են, որ հնարավոր բարեփոխումների տարբերակների վերլուծությունը դեռևս նախնական  բնույթ է կրում։ Կալլասի ներկայացուցիչը Financial Times-ին ասել է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարն «ամբողջությամբ կենտրոնացած է իր մանդատը կատարելու վրա», և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հետագա ամրապնդումն այդ աշխատանքի կարևոր մաս է կազմում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի