ՌԴ հարձակման հետևանքով Կոնոտոպը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջրի, Պավլոգրադում վիրավորվել է 12 մարդ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը հունիսի լույս 11-ի գիշերը Ուկրաինայի վրա արձակել է երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 221 անօդաչու թռչող սարք։ Խոցվել է դրանցից 195-ը, հաղորդել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

Սումիի մարզում Ռուսական հարձակման հետևանքով Կոնոտոպը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջրի։

«Սա պայմանավորված է այսօր առավոտյան թշնամու հարվածով։ Ջուրը մատակարարվում է գրաֆիկով, այնպես որ՝ պաշարներ հավաքեք»,- գրել է քաղաքապետ Արտյոմ Սեմենիխինը։

Ավելին, նա հայտնել է, որ վնասվել են գազամատակարարման ցանցը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Զոհվել է մաքրուհի, մեկ այլ մարդ այրվածքներ է ստացել։

Սումիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ Զնոբ-Նովգորոդ համայնքում վնասվել է մասնավոր տուն, մեկ կին զոհվել է։ Զոհվածի երկու փոքրիկ թոռները նույնպես տանն են եղել, նրանց տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության։

Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան էլ հայտնել է, որ Պավլոգրադում վնասվել են բազմահարկ շենք և փրկարարական ծառայության շենք, որի հետևանքով վիրավորվել է 12 մարդ։

Սինելնիկի համայնքում ավերվել են երկու մասնավոր տուն և խանութ, վնասվել են մի քանի տներ, ֆերմա, օժանդակ շինություններ և մեքենաներ։ Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

Մեկ մարդ վիրավորվել է Կրիվորոժսկի շրջանում։

Ռուսական զորքերը նաև հարձակվել են Չեռնիգովի մարզի Պոգորելցի բնակավայրի կենտրոնի վրա՝ հրդեհելով քաղաքապետարանի շենքը: Նիկոլաևի մարզի Բաշտանսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածը և ընկնող բեկորները վնասել են գյուղատնտեսական ձեռնարկության պահեստը և մեկ մեքենա: Ոչ ոք չի տուժել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի