«Լուծարում՝ առանց պաշտոնական ծանուցման»․ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ իր ղեկավարած ամբիոնի հնարավոր լուծարման որոշումը քաղաքական ենթատեքստ ունի։ Factor TV-ի հետ զրույցում նա նշեց, որ տարիներ շարունակ տարբեր ձևերով իրեն հասկացրել են, թե իր քաղաքական գործունեությունը ցանկալի չէ, և լավ կլիներ՝ այն սահմանափակվեր։

«Ես կոնկրետ ԵՊՀ-ի ղեկավարությանն այնքան էլ չեմ մեղադրում, որովհետև ես չեմ կարծում, որ դա իրենց անձնական նախաձեռնությունն է, այլ, հավատացնում եմ ձեզ՝ դա ընդհանուր կենտրոնից ղեկավարվող պետական քաղաքականություն է, որը հրահանգի ձևով իջեցվում է բոլոր ռեկտորների վրա: Սա կենտրոնացված ավտորիտարիզմ է։ Եթե հնարավոր չի անձին պախարակել և անձի վրա գտնել որևէ կոմպրոմատ, իսկ իմ դեպքում դա շատ բարդ է՝ և՛ պրոֆեսիոնալ, և՛ կոռուպցիոն բաղադրիչներով, և՛ ընդհանուր առմամբ պահվածքի տեսանկյունից, այդ ժամանակ մտնում է ներս ամենաանմեղ և ամենահավանական տարբերակը՝ կառուցվածքային ստորաբաժանումը»,- ասում է Սեդրակյանը։

ԵՊՀ-ից Factor TV-ի հարցին ի պատասխան պարզաբանում են, որ կառուցվածքային բարեփոխումների համակարգային գործընթաց է իրականացվում, որի շրջանակում տասից ավելի ամբիոններ արդեն խոշորացվել են։

«Այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին կառուցվածքային փոփոխություն, այլ որպես ԵՊՀ ռազմավարական ծրագրից բխող գործողությունների պլանի մաս՝ ուղղված կրթական և գիտահետազոտական գործընթացների լավարկմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և ակադեմիական միջավայրի շարունակական զարգացմանը»,- հայտնեցին ԵՊՀ-ից։

Անդրադառնալով ԵՊՀ-ի պարզաբանմանը՝ Սեդրակյանը հիշեցրեց, որ արտասահմանյան գրականության ամբիոնը համալսարանի ամենահին և հեղինակավոր ամբիոններից է, հիմա էլ ունի գործող մագիստրոսական ծրագիր։ Սեդրակյանն ասում է՝ եթե անգամ որոշված էր ամբիոնի միավորումը կամ լուծարումը, տրամաբանական կլիներ նախ ավարտել գործող կրթական ծրագրերը։

«Հենց ընտրություններից հետո արագ-արագ փորձեցին մաքրել Ավգյան ախոռները»,- նշեց նա։

Սեդրակյանը նաև ընդգծեց, որ մինչ օրս որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել համալսարանի ղեկավարությունից և ամբիոնի հնարավոր փակման մասին տեղեկացել է ոչ պաշտոնական աղբյուրներից։

«Եթե առաջիկա գիտխորհրդի նիստում պետք է ամբիոնը փակվի, տրամաբանական է, որ ամբիոնի վարիչին և աշխատակիցներին գրավոր տեղեկացնեն»,- ասաց նա։

Հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, Սեդրակյանն ասաց, որ չի պայքարելու պաշտոնի համար։

«Ես նույն ձևով՝ զարտուղի ճանապարհներով մարդկանց հասկացրել եմ, որ եթե իմ անձն է խնդրահարույց, ապա այս ամբիոնը այնքան հին և ներկայանալի ամբիոն է, որ կան մարդիկ, որոնք կարող են հանգիստ գալ և ղեկավարել այս ամբիոնը: Եվ որևէ խնդիր չեմ տեսնում»։

Հավելենք, որ Անուշ Սեդրակյանը «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով մասնակցում էր ընտրություններին։ Այս քաղաքական ուժը, սակայն, ընտրության նախնական արդյունքների համաձայն, չի հաղթահարել անցողիկ շեմը։

 

Արփի Հակոբյան