3500 մասնակցից՝ միայն 70-ը… Global Bridge-ում կայացավ «The Magic of English» մրցույթի եզրափակիչ փուլը

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

 Վճարովի բովանդակություն

Վերջին տարիներին կրթական ոլորտում հաճախ է հնչում նույն հարցը՝ Ինչպե՞ս երեխային սովորեցնել անգլերեն այնպես, որ այն չլինի միայն դասագրքային գիտելիք, այլ դառնա իրական հմտություն։

Մի քանի ամիս առաջ այս հարցի պատասխաններից մեկը ներկայացվեց հանրությանը՝ Koreez կրթական ծրագրի և Global Bridge կրթահամալիրի համագործակցությամբ մեկնարկած «The Magic of English» համադպրոցական մրցույթի միջոցով, իսկ այսօր նախաձեռնությունը հասել է իր կարևորագույն հանգրվանին։

Այս տարվա ընթացքում անցկացված երկու առցանց փուլերի արդյունքում Հայաստանի տարբեր մարզերից մրցույթին մասնակցեցին շուրջ 3500 աշակերտներ, որոնցից ընտրվեցին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները, սակայն, միայն 70 աշակերտներ հնարավորություն ստացան մասնակցելու եզրափակիչ փուլին։

Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Global Bridge կրթահամալիրում, որը հատուկ այդ օրվա համար իր դռները բացեց Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած լավագույն մասնակիցների առջև։

Այսպիսով, մի քանի ամիս տևած ուսումնական ճամփորդության արդյունքում մրցույթի ամենաուժեղ մասնակիցները հնարավորություն ստացան իրենց գիտելիքներն ու հմտությունները ցուցադրելու մրցակցային միջավայրում արդեն առկա ձևաչափով։

Անգլերենը՝ հնարավորություն

Global Bridge կրթահամալիրի տնօրեն Աննա Հարությունյանը նշում է, որ նախաձեռնության հիմնական նպատակը հենց դա էր, որ երեխաները սկսեն անգլերենը դիտարկել ոչ թե որպես հերթական դպրոցական առարկա, այլ որպես ապագայի հնարավորություն։

«Մեզ համար ամենամեծ հաղթանակն այն չէ, թե քանի երեխա կհաղթի մրցույթում, այլ այն, որ հազարավոր երեխաներ այս ամիսների ընթացքում ավելի վստահ են դարձել անգլերեն լեզվի նկատմամբ։ Մենք ցանկանում էինք ստեղծել մի միջավայր, որտեղ երեխաները կհավատան իրենց ուժերին և կզգան, որ կարող են հաղորդակցվել աշխարհի հետ»։

Մրցույթ, որտեղ կարևոր է յուրաքանչյուր երեխայի առաջընթացը

Koreez կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Սուրեն Ալոյանն ընդգծում է, որ «The Magic of English»-ը սկզբից ևեթ ստեղծվել է բոլոր երեխաների համար։

«Այս մրցույթի գաղափարն այն էր, որ յուրաքանչյուր երեխա զգա՝ սա իր համար է։ Մենք ցանկանում էինք ստեղծել մի հարթակ, որտեղ երեխաները ոչ միայն կմրցեն, այլև կզարգանան, կբացահայտեն իրենց հնարավորություններն ու ավելի մեծ վստահություն ձեռք կբերեն իրենց գիտելիքների նկատմամբ։
Այսօր մենք տեսնում ենք, որ հարյուրավոր երեխաներ ոչ միայն մասնակցել են, այլ նաև ճանապարհի ընթացքում զարգացրել են իրենց գիտելիքները, վստահությունն ու լեզվական հմտությունները։ Դա մեզ համար ամենակարևոր արդյունքն է»։

Նրա խոսքով՝ եզրափակիչ փուլ հասած 70 մասնակիցներն արդեն իսկ մեծ հաջողության են հասել՝ հաղթահարելով մրցույթի նախորդ բոլոր փուլերը և հայտնվելո վՀայաստանի լավագույնների շարքում։

Հաղթողների անունները կհայտարարվեն Koreez-ի մեծբեմում

Թե ովքեր են դարձել «The Magic of English» մրցույթի գլխավոր հաղթողները, մասնակիցները կիմանան ավելի ուշ՝ Koreez կրթական ծրագրի ավանդույթ դարձած մեծ կրթական շոու-մրցանակաբաշխության ժամանակ։

Հենց այդ բեմում էլ կհայտարարվեն մրցույթի հաղթողները և լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները, որոնք կարժանանան կազմակերպիչների և գործընկերների կողմից սահմանված մրցանակներին։

Կազմակերպիչների համոզմամբ՝ «The Magic of English» նախաձեռնությունն արդեն իսկ ապացուցել է, որ Հայաստանում կա մեծ հետաքրքրություն ժամանակակից և ներգրավող ձևաչափով օտար լեզուներ սովորելու նկատմամբ։

Koreez կրթական ծրագիրը և Global Bridge կրթահամալիրը վստահ են, որ այս համագործակցությունը շարունակելու է նոր հնարավորություններ ստեղծել հայ երեխաների համար՝ օգնելով նրանց ձեռք բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարի աշխարհում հաջողության հասնելու համար։