Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում արձանագրված հնարավոր իրավախախտումների վերաբերյալ շուրջ 100 հաղորդում է փոխանցվել Քննչական կոմիտե։ Անդրադառնալով ընտրությունների օրվա աշխատանքներին՝ Մկրտչյանն ասել է, որ ՆԳ նախարարությունում և Ոստիկանությունում ձևավորվել էին շտաբներ և աշխատանքային խմբեր՝ հասարակական կարգն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ …

